⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Զախարյանը Սպերցյանից տաղանդավոր է. Իտալացի լրագրողը բացառում է Սպերցյանի տեղափոխություն Ա Սերիա

Սպորտ

Իտալական Corriere della Sport պարբերականի լրագրող Մասիմիլիանո Մարտինի կարծիքով ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղամակարդակը թույլ չի հանդես գալ Իտալիայի առաջնությունում։

Հաղորդվում էր, որ 22-ամյա Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն», սակայն իտալական ակումբը հերքել էր տեղեկությունը:

««Լացիոն» երբեք ձեռք չի բերի Էդուարդ Սպերցյանին: Այս խաղացողը բացարձակապես չի համապատասխանում Սարիի խաղաոճին:

Իտալիայում կարող է խաղալ հայկական ազգանունով մեկ այլ ֆուտբոլիստ՝ Արսեն Զախարյանը։ Նա շատ ավելի տաղանդավոր է ու ավելի լավը, քան Սպերցյանը։ «Դինամոյի» կիսապաշտպանը լավ տեսք կունենա նույն «Լացիոյում», «Միլանում» կամ «Ինտերում»:

Զախարյանը հիանալի կերպով կխաղա Ա Սերիայում, մինչդեռ Սպերցյանի համար դեռ վաղ է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։ Նրա մակարդակը, ինչպես նախկինում գրել էին, Էրեդիվիզիան է»,- հայտնել է Մարտինին Sport24.ru-ի թղթակցի հետ զրույցում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ