Իմ երկրի մեջ էրեխես իրավունք չունի՞ ապրի. լարված իրավիճակ ՊՆ նախկին շենքի մոտ
ՏեսանյութերՊռոշյան համայնքի մոտ` Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքում ապաստանած պատերազմի մասնակիցների ընտանիքները երեկ մի քանի ժամ փակ պահեցին հարակից փողոցը: Այս մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակում, արդեն հինգ օր է մանկահասակ երեխաների հետ մնացել են` առանց էլեկտրաէներգիայի: Պարզվում է` միտումնավոր անջատել են հոսանքը, որպեսզի վերջիններս լքեն տարածքը, նրանք էլ պնդում են` «գնալու տեղ չունենք»: Արդյունքում ոստիկանական ուժի գործադրմամբ` նրանց ստիպեցին բացել ճանապարհը, երեք հոգի էլ բերման ենթարկվեցին: Սակայն, բարձրացված խնդիրը մնացած չլուծված, իրավապահ համակարգի ներկայացուցիչները բանակցությունների փոխարեն` զգուշացրեցին, որ, միեւնույն է, ստիպված են լինելու լքել այդ տարածքը: Իրավիճակը շարունակում է մնալ գերլարված, տեղի մոտ 300 բնակիչները պատրաստվում են անգամ ծայրահեղ միջոցների դիմել, եթե իրենց խնդրին լուծում չտրվի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ












