ՔԻՍԻՆՋԵՐԻ, ՇՎԱԲԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՐԱՆՑՈՒՄԸ. «ԱԶԱՏ ԿԱՄՔԻ» ՎԵ՞ՐՋԸ
Զարկերակ
Հայտնի ռուս քաղաքագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԼԵՊԵԽԻՆԸ իր Տելեգրամ ալիքում համառոտակի վերլուծել է գլոբալիստների նոր խաղերը Դավոսում.
— Ես հակիրճ զեկուցում եմ անցած շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք, անշուշտ, փոխկապակցված են:
Առաջին իրադարձությունը. հենց «վերեւում» խորհրդակցություններից հետո Հենրի Քիսինջերը հրաժարվեց շարունակել խաղաղարարի դերը, հանեց գառան մորթին եւ վճիռ կայացրեց՝ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանին պետք է վերջ դրվի:
…Իրադարձություն երկրորդ՝ իսրայելական հետախուզության սպա, որի առաջխաղացմանը նպաստել են Բիլ Գեյթսը, Ցուկենբերգը, Կլաուս Շվաբը եւ այլք (իսկ Ռուսաստանում՝ Գրեֆը), որպես մեր ժամանակների «ականավոր» փիլիսոփա Յուվալ Հարարին (որի գրքերը ժամանակից շուտ՝ սկսած 2017թ. լցրել են Ռուսաստանի եւ աշխարհի բոլոր գրախանութներում), Դավոսում Շվաբի օգնականի կարգավիճակով իր ելույթի ժամանակ ասաց, որ այլեւս չկա «ազատ կամք». այն փոխարինվել է համաշխարհային «գաղտնի ոստիկանությունով»: Վերծանում. շվաբիստները Հարարիի միջոցով բարձրաձայնեցին նոր իրականությունը՝ գլոբալ եւ անանուն մասնավոր ռազմական ընկերության ստեղծում, որը նախատեսում է հաշվեհարդար բոլորի հետ, ովքեր դեմ են նոր աշխարհակարգին: