«Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակի տեսություն

Եղանակ
 
Հայաստանի երեք մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, հայտնում են Հայհիդրոմետից։
Նշվում է, որ հունվարի 26-ին և 27-ին, ինչպես նաև հունվարի 28-ին և 30-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 26-29-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքի մարզերում կբարձրանա 8-10 աստիճանով։
Հյուսիսում՝ Շիրակի մարզում, հունվարի 26-ին և 29-ին ցերեկը սպասվում է +2, Կոտայքի մարզում այս օրերին՝ +4 և +2։ Գեղարքունիքում հունվարի 26-ի ցերեկը ջերմաչափը կհասնի +3-ի, իսկ հունվարի 29-ին կնվազի +2-ի։
Լոռիում և Տավուշում հունվարի 26-ին սպասվում է +4 և +6, իսկ հունվարի 29-ին +12 և +14 աստիճան: Արագածոտնի մարզում այս օրերին այս ցուցանիշը կլինի +5 և +6։ Արարատում և Արմավիրում այս օրերին ջերմաչափը կհասնի համապատասխանաբար +8 և +7-ի։ Վայոց ձորում օդի ջերմաստիճանը կլինի +6.
Հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզում, հունվարի 26-ին սպասվում է +10, իսկ հունվարի 29-ին կբարձրանա +16։
Երեւանում հունվարի 26-ին և 27-ին, ինչպես նաև 28-ին և 30-ի գիշերը՝ առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-ին և 29-ի ցերեկը սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը հինգշաբթի կկազմի +6։
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 25.01.2023
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ