ԹՐՔԱՀԱՐՃ ՈՃՐԱԽՈՒՄԲԸ ՀՐԴԵՀՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Վերլուծություն
Կապիտուլյանտը կառավարության նիստին հայտարարեց. «Բաքվի պլանն է Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները»: Դե, անունը դրել է «Բաքվի պլան», բայց պարզից էլ պարզ է, որ դա նաև իր պլանն է:
ՑԵՂԱՍՊԱՆԱՆՊԱՍՏ ՈՒՂԵԳԻԾ
Թուրք օկուպանտների մենեջերՆիկոլը, կրկին իր ոճին հավատարիմ, կառավարության նիստին ասել է, որ ոչինչ իրենց չի շեղելու խաղաղության օրակարգից. «Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակը բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, սակայն պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունն ու խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի և գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպիտի լինի շեղել այս օրակարգից»:
Շատ հետևողական են... Գործնականում և՛ մի շարք ռազմական փորձագետներ, և՛ քաղաքական գործիչների մի մասը, և՛ վերլուծական միտք ունեցող քաղաքացիներից շատերը վստահ են` Գեղարքունիքի զորամասում եղել է ոչ թե դժբախտ պատահար, այլ կանխամտածված ոճրագործություն, որն առնվազն միտված է հրամկազմը գլխատելուն: Կադրային քաոսի մասին պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը մատնանշում է. «Զինված ուժերում նման հաճախականությամբ փոփոխությունները սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգության համար: Էլ չեմ խոսում այն մասին, որ իշխանությունը կարծես նպատակաուղղված կերպով անընդհատ կադրային փոխատեղումներն իրականացնում է համակարգը թուլացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանական համակարգի կենսունակությունը թուլացնելու համար»:
Հրապարակային հարթակում նաև վարկած է շրջանառվում, որ Նիկոլը Սուրեն Պապիկյանին համարում է սպառնալիք իր աթոռի համար և ամեն կերպ ու ցանկացած գնով ջանում է նրա ձեռքից խլել բանակը: Մի հետաքրքիր դրվագ` իրեն ուղղված հարցին՝ ընդդիմադիր պատգամավոր լինելու պարագայում կպահանջե՞ր, արդյոք, նախարարի հրաժարականը և ԳՇ պետի հրաժարականը, ուղեղը թափած Վիլեն Գաբրիելյանը` «Նավակ Ճոճողը» դրական պատասխան է տվել ու ասել, որ եթե ընդդիմադիր լիներ, այո՛, կպահանջեր հրաժական, բայց քանի որ Պապիկյան Սուրիկի քաղաքական թիմից է, հետևաբար՝ տրամաբանական չի լինի, եթե ինքը հրաժարականի պահանջով հանդես գա: Բայց փաստորեն «Նավակ Ճոճողը» հենց հրաժարականի պահանջ հնչեցրեց, հրաժարականի պահանջը հո պոզով-պոչով չի լինում:
Ի դեպ, մի սատանայական պատահական զուգադիպություն` 15 զինվորի ողջակիզվելու հաջորդ օրը ՊՆ-ն գնեց 15 նոր ծառայողական մեքենա: Պարզ է, որ թվերը իրար միտումնավոր հարմարացնելու դեպք չէ դա, սակայն «նախախնամությունը» կարծես շեշտում է 15 թիվը` թերևս ակնարկելով 1915 թվականի հետ զուգահեռները...
Սակայն վերադառնանք Նիկոլի հնչեցրած` Արցախի հայաթափման ծրագրին: Կա էական խոչընդոտ` արցախցիների «հաստակողությունը» և հայրենի հողում ապրելու վճռականությունը: Իրենց պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ դարձել է Իլհամի ու Նիկոլի աչքի գրող, քանզի որպես տեխնոկրատ արդյունավետորեն կազմակերպում է հայրենի հողին կառչելու գործընթացը: ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը իրավացիորեն նկատել է. «Որպես մշակութային, պատմական և հայկական ծագում ունեցող մարդ՝ կասեմ՝ չեն գնա ղարաբաղցիները ոչ մի տեղ չեն գնա. այս ամբողջ օպերացիան ղեկավարում է Լոնդոնը, որը կարիք ունի պրոկսի պատերազմի և հնարավորինս շատ մարդկանց կոտորածի, իհարկե ոչ իրենց մարդկանց: Հենց Լոնդոնն է կառավարում այս երկու երկրները՝ ավելի շատ Ադրբեջանը, մի փոքր քիչ Հայաստանը: Եթե հնարավորություն ունենայի, հիմա կլինեի Արցախում՝ արցախցիների կողքին»:
ԼՐԱՏՎԱՀՈՍՔԸ ՖԻԼՏՐԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ
Աշխարհով մեկ Արցախի շրջափակմանն ուշադրություն հրավիրելու ակցիաներ են, տարբեր երկրների մտավորականները նաև լրատվամիջոցներով են ակտիվորեն հանդես գալիս: Բայց ցավոք, Հայաստանում չկա որևէ պետական օղակ, որը համակարգեր այդ ջանքերը, զի ՔՊ-ական ոճրախումբը «հրդեհում» է այն ամենը, ինչ խորհրդանշում է պետականությունը կամ պետական գործառույթ է իրագործում:
ԵԽԽՎ լիագումար նիստում, հիշատակելով հանդերձ հայերի երկրորդ ցեղասպանության ռեալ վտանգը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջայանը պատգամավորներին շատ մատչելի օրինակներ ներկայացրեց. «Օրինակ՝ մեզանից ոմանք այս նիստից հետո կայցելեն Ստրասբուրգի ռեստորաններից մեկը: Ես խնդրում եմ ձեզ ընթրիքի ընտրության ժամանակ նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղում 120.000 մարդ կարող է իր ընտրությունն անել միայն սովորական մակարոնեղենի կամ հնդկաձավարի միջև՝ ո՛չ բանջարեղեն, ո՛չ միրգ, ոչ ուրիշ այլ բան: Եվ երբ դուք, հարգելի՛ գործընկերներ, կհասնեք ձեր հարմարավետ ու տաք հյուրանոցային համարները՝ սառը քամուց թաքնվելու և նորություններ դիտելու համար, խնդրում եմ հիշել, որ 120.000 հայ օրական 6-8 ժամ չունի գազ և էլեկտրականություն: Ձեզանից նրանց, ովքեր երեխաներ ունեն, խնդրում եմ պատկերացնել, թե ինչ կանեիք, եթե աշխարհում ինչ-որ մեկը խոչընդոտեր ձեր երեխային կրթություն ստանալ: Եթե դասասենյակներում այնքան ցուրտ լիներ, որ դպրոցները ստիպված գրեթե մեկ ամսով փակվեին: Եվ եթե ձեզանից որևէ մեկը օրվա ավարտին գլխացավ ունենա, խնդրում եմ ցավազրկող դեղահաբը կուլ տալիս հիշել, որ Արցախում 120.000 հայ դեղամիջոցները գրեթե չունի»:
Սակայն մինչ արտերկրում Հայաստանի ընդդիմությունը ջանում է աջակցության զորաշարժ գեներացնել, Հայաստանում ՔՊ-ական ոճրախումբը փորձում է քաղաքացիներին կերակրել տեղեկատվական աղբով «թալանչի նախկինների» մասին: Ընդդիմադիրներին մե՛կ վկա են կարգում, մե՛կ մեղադրյալ, խաղեր են տալիս «ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու» դաշտում, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու գաղտնի միջնորդություն ներկայացնում ԱԺ, որին ինքը պատգամավորը չի կարողանում ծանոթանալ... Այդ ամենը հարկ է ընկալել որպես տեղեկատվական աղբ, «իրավապահների» ստեղծած թղթերն էլ` որպես մակուլատուրա, այդ ամենի ուսումնասիրությունը թողնելով փաստաբաններին և իրավապաշտպաններին: Եթե քաղաքացին մտնի այդ դաշտը, դրանով նա ակամա կուտի այս թրքահպատակ խունտայի խայծը, հետևաբար պետք է կիրառի հետևյալ ֆիլտրը` այս կամ այն «իրավական», «քննչական», «դատական» և այլ գործողությունը Նիկոլի կապիտուլյանտական խունտայի, նրա ներքին թայֆաների և նրան կից թրքասեր օլիգարխների ո՞ր քաղաքական, խմբակային կամ բիզնես շահն է սպասարկում: Մնացյալ ամեն ինչը կարևոր չէ...
Եվ թող քաղաքացին չհրապուրվի «թալան» բառով` եթե «նախկինների» մի մասը թալանով են հարստացել, ապա այս խունտայի կարկառուն կամ ոչ այնքան կարկառուն դեմքերը հարստանում են հայի հողը, հայի արյունը և հայի պատիվը վաճառքի հանելով, հայի պետականությունը քանդելով և մեր երկիր օտարի անարգ լուծը բերելով: Սրանց քվազիիրավական «փաստարկների» և «ապացույցների» իրական գինը վառ կերպով երևում է թեկուզ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանի արած բացահայտումներից: Պետությունը մարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը, հունվարի 26-ին հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը: «Ակնհայտ է՝ ինչ է տեղի ունեցել. դատախազը մտավախություն ունի՝ ճշմարտությունը կբացահայտվի: Գործով առաջին վկայի հարցաքննությունից սկսած պարզ էր, թե ինչ է կատարվել իրականում»,- նշեց Մակինյանը: Նրա խոսքով՝ գործով վկաներից Սեւան Քոչարյանը ամբաստանյալներից մեկի անուն-ազգանունն ընդհանրապես չգիտեր, սակայն նախաքննության ընթացքում անուն-ազգանունը հստակ գրել էր. «Դա հուշում է, որ վկան եղել է ենթադրաբար ուղղորդված: Դատախազի վրդովմունքը, տեղից վեր կենալը, մեր հարցերը տալուն խոչընդոտելը հետապնդում էր մի նպատակ, որ ճշմարտությունը չբացահայտվի»:
Դե, իսկ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի «լևի» փաստաբանական գործունեության վերաբերյալ էլ իրավապաշտպան Արսեն Բաբայանը հանցագործության մասին հաղորդում է տվել:
Այնպես որ ողջախոհ քաղաքացին որևէ տեղեկատվության մեջ խորանալիս ինքն իրեն պետք է հարց տա` դա նպաստո՞ւմ է այս թրքահարճերի ոճրախմբի հեռացմանը, թե՞ խոչընդոտում:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ