⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Ինչու է իշխանությունն ուզում բանտարկել պատրոն Դավիթին

Մամուլի տեսություն

Երեկ դատարանը Պատրոն Դավիթին` զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորեց: Նախնական տեղեկություններով, մեղադրանքը վերաբերում է անպիտան հրթիռների քրգործին, որտեղ հիմնական մեղադրյալը Սեյրան Օհանյանն է, ում փորձելու են փետրվարի 7-ի ԱԺ նիստում զրկել անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ «Դավիթ Տոնոյան եւ մյուսներ» գործով, որի դատաքննությունն ընթանում է առաջին ատյանում: Այդ գործի շրջանակներում Գալստյանին նույնպես կալանավորել էին` 2021 թ. սեպտեմբերին, իսկ 6 ամիս անց` 2022-ի մարտին, ազատ արձակեցին, որպեսզի զբաղվի զենքի ներկրմամբ: Մենք այն ժամանակ գրել էինք, որ այդ ընթացքում ՀՀ իշխանությունը չէր կարողանում զենք ներկրել Հայաստան, եւ Պատրոնին ազատել էին այդ պայմանով` որ զբաղվի այդ գործով: Եվ իսկապես` վերջինս ՊՆ-ի հայտարարած զենքի տենդերները շահեց ու սկսեց իր կապերն օգտագործել` Հայաստան զենք բերելու համար: Սակայն իրավիճակն օր-օրի փոխվում էր, եւ այդ տենդերները չեն իրագործվել:

Թերեւս, ՀՀ իշխանությունն այլեւս զինվելու խնդիր չի դնում, այլ թշնամուն չզայրացնելու համար որոշել է ոչ միայն զենքի ներկրումից հրաժարվել, այլեւ Ալիեւի կողմից թշնամի հռչակված` զենք ներկրող Պատրոնին էլ բանտարկել, որ խաղաղության ցանկալի օրակարգն իրականություն դառնա:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ