Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Արցախում իրավիճակը հատում է բոլոր կարմիր գծերը, հումանիտար աղետը օր-օրի ահագնանում է. Թշնամուն չհպատակվելու պայքարը շարունակվում է

Հանդիպում

Արցախում առկա հումանիտար աղետի իրական «տեսքը» «Իրավունքին» է ներկայացրել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, փաստելով. 

-Շրջափակված Արցախում իրավիճակը հատում է բոլոր կարմիր գծերը, հումանիտար աղետը օր-օրի ահագնանում է: Աղետը քիչ թե շատ մեղմելուն ուղղված անցել ենք կտրոնային համակարգին, բայց խնդիրը, որպես այդպիսին շարունակում շատ սուր մնալ: Վառելիքը եւս պետական պահուստից է տրամադրվում` խնդրելով քաղաքացիներին օգտագործել վառելիքը հնարավորինս խնայողաբար: Պարբերաբար ունենում ենք գազի եւ էլեկտրանէներգիայի խափանումներ, մեր ունեցած էլեկտրական հզորությունները չեն բավականացնում բնակչությանը 24 -ժամյա էլեկտրաէներգիա մատակարելուն, քանի որ մինչ օրս վերականգնված չէ Հայաստանից եկող բարձրավոլտ հոսանքագիծը, իսկ ներսի մեր ռեսուրսները բավականացնում են զուտ հովհարային անջատումների շնորհիվ:

Պատգամավորի խոսքով.

-Այս զրկանքները, սակայն, մեզ չեն կոտրելու, մեր պայքարը շարունակվում է ինքնորոշման իրավունքի համար: Մենք հետ չենք կանգնելու մեր ինքնորոշման  իրավունքից եւ այդ իսկ պատճառով մենք դիմակայել ու դիմակայելու ենք բոլոր տիպի մարտահրավերները: Այս ծանր ճանապահին մեզ մեծապես օգնում են ռուս խաղաղապահները, ամենօրյա աշխատանքով նպաստելով խնդրի արագ կարգավորմանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ