Բաց դռների օր՝ համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայում
Առողջապահական
Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվաննընդառաջ այսօր՝ փետրվարի 3-ին, ԵՊԲՀ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցումբաց դռների օր էր: Օնկոլոգիայի կլինիկայիբժիշկները անվճար խորհրդատվություններտրամադրեցին քաղաքացիներին:
Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, բժիշկ-ուռուցքաբան, քիմիաթերապևտ, ԵՊԲՀօնկոլոգիայի ամբիոնի դասախոս ԼիլիթՀարությունյանը նշում է, որ նմաննախաձեռնությունները հասարակությանիրազեկվածության մակարդակը բարձրացնելունպատակ ունեն:
«Սա ևս մեկ առիթ է խոսելու և տեղեկացնելումարդկանց քաղցկեղի մասին, կոտրելուկարծրատիպեր, որպեսզի մարդիկ չվախենանժամանակին դիմել բժշկի, հետազոտվել: Պետք չէվախենալ հետազոտության արդյունքում խնդրի իհայտ գալուց: Քաղցկեղի դեպքում վաղհայտնաբերումը մեծացնում է բարեհաջող բուժմանհնարավորությունները, թե ֆիզիկապես, թեֆինանսապես ավելի հեշտ և թեթեւ է լինումպացիենտների համար»,-նշում է բժիշկը:
Նշենք, որ այսօրվա խորհրդատվություններինգրանցվել էին ինչպես նախնական ախտորոշմամբհիվանդները, այնպես էլ կլինիկայում բուժումստացողները:
Յուրաքանչյուր բուժառուի հետ մասնագետներըքննարկել են առողջական վիճակը, արդեն իսկիրականացված բուժումը և հաջորդ քայլերիանհրաժեշտությունը:
Կլինիկայի բժիշկները և հոգեբանըպացիենտներին և նրանց հարազատներինօնկոհիվանդների համար աջակցության բրոշուրներէին պատրաստել:


