Հայաստան է տեղափոխել խիստ վտանգավոր հարուցիչներ, որոնք կարող են տուլարեմիայի բռնկման պատճառ դառնալ. Այվազյան
Թեմա
«Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԶՈՒ ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտարարեց, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում հայտնաբերվել են ԱՄՆ ռազմական նշանակության կենսաբանական գործունեության մասին ավելի քան 20 000 փաստաթուղթ։ Ըստ շրջանարվող տեղեկությունների, Ուկրաինայում գործող ԱՄՆ Պենտագոնի կենսաբանական լաբորատորիաների որոշ աշխատակիցներ տեղափոխվել են նաեւ Հայաստան։ 2022 թ. հուլիսի 27-ից 29-ը Հայաստան են այցելել ԱՄՆ պաշտպանության նախարարության սպառնալիքների նվազեցման գործակալության պաշտոնական ներկայացուցիչները։ Իսկ դրանցից անմիջապես հետո՝ ամերիկյան Bei Resources ռազմական ընկերությունը Հայաստան է տեղափոխել խիստ վտանգավոր հարուցիչներ, որոնք կարող են տուլարեմիայի բռնկման պատճառ դառնալ։ Հիշեցնեմ, որ 2022 թ. ապրիլին Փաշինյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրվել էր փաստաթուղթ, որով եւս մեկ անգամ հաստատվել էր, որ երկու պետությունների տարածքները չեն տրամադրվի երրորդ երկրների օգտագործմանը՝ կենսաբանական անվտանգության ոլորտում միմյանց շահերի դեմ ուղղված գործունեություն իրականացնելու նպատակով։ Սակայն, ինչպես երեւում է, ՀՀ իշխանությունները ճիշտ հակառակն են անում», - գրել է «Լույս» վերլուծական-տեղեկատվական կազմակերպության ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:։