⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«Մանչեսթեր Յունայթեդի» ակնարկ-շնորհավորանքը` Ռոնալդուին(ֆոտո)

Սպորտ

 

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նշում է ծննդայն 38-ամյակը։ 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շնորհավորել է Ռոնալդուին՝ հրապարակելով պորտուգալացու հին լուսանկարը, որն արված է մանչեսթերյան ակումբում պորտուգալացու անցկացրած առաջին փուլի ժամանակ: Այսպես կերպ, անգլիական ակումբը հիշատակել է Ռոնալդուի թիմում անցկացրած այն տարիները, որոնք ակումբի եւ ֆուտբոլիստի համար իսկապես բեկումնային էին, ինչը չի կարելի ասել պորտուգալացու հայտնի վերադարձի ու հեռանալու շրջանի մասին։

«Ծնունդդ շնորհավո՛ր, Կրիշտիանու»,- գրված է լուսանկարի վրա:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» ելույթ է ունեցել 2003-2009 և 2021-2022թթ.-ին: Նախորդ տարվա նոյեմբերին Պորտուգալիայի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն սկանդալային հարցազրույց էր տվել լրագրող Պիրս Մորգանին՝ քննադատելով նիդերլանդցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին ու ակումբի վարած քաղաքականությունը: Որոշ ժամանակ անց կողմերը խզել էին պայմանագիրը, ու Ռոնալդուն տեղափոխվել էր Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ