⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Զախարյանի «Չելսի» տրանսֆերը դժվար հարց է, իսկ Սպերցյանը պետք է Եվրոպա տեղափոխվի. Օզբիլիս

Սպորտ

Արաս Օզբիլիսը խոսել է Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու և Լոնդոնի «Չելսի» տեղափոխվելու հնարավորության մասին:

«Զախարյանը շատ հեռանկարային խաղացող է։ Իհարկե, նա կօգներ Հայաստանի հավաքականին։ Բայց ամենակարևորն այն է, որ մեր ազգային հավաքականում պետք է խաղան նրանք, որոնք իսկապես ցանկանում են: «Չելսի՞». Աստված տա, որ ստացվի: Բայց, իմ կարծիքով, դժվար կլինի»,- 32-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Օզբիլիսը խոսել է նաեւ ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին.

«Նիդերլանդները լավ տարբերակ է, եթե կան առաջարկներ։ Գիտեք՝ ՌՊԼ-ից հետո շատ դժվար է անմիջապես տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ: Բայց պետք է գնալ Եվրոպա, որտեղ էլ որ լինի։ Եվ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի ցուցադրել լավագույն որակներդ թոփ-5 լիգաներում»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ