«Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է
Առողջապահական
Երևանի «Շտապբուժօգնության» ծառայության ավտոհավաքակայանն ամբողջությամբ թարմացվել է: 50 նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած մեքենաները կփոխարինեն նախկին շարժակազմերն ու արդեն այսօրվանից կսպասարկեն քաղաքացիներին:
Ծառայությունը վերազինվել է ժամանակակից շարժական ուլտրաձայնային հետազոտության 2 սարքավորումներով, ընթացիկ ամսում կմատակարարվեն ևս 2 շարժական ռենտգեն սարքավորումներ:
Շարժակազմից 38-ը Ճապոնիայի կառավարության նվերն է Հայաստանին: Մյուս 12 մեքենան տրամադրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: