⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Փյունիկ»-ը կոլումբացի պաշտպան ունի

Սպորտ

 «Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի հետ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2019 թվականի ամառվանից ու հասցրել է ելույթներ ունենալ «Լոռիում» և Երևանի «Արարատում»: Ընդհանուր առմամբ, թիմի նորեկը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացրել է 86 հանդիպում, ևս 7 հանդիպման նա մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությունում: 

2020/21 մրցաշրջանում Բրավոն «Արարատի» հետ միասին դարձել է Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ խաղաշրջանում Խուանն անցկացրել է 17 խաղ ներքին առաջնությունում ու աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ: 

Թիմի նորեկը արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ