«Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը

Մենահամերգ, որին սպասում են բոլորը...

Ազդագրեր

Փետրվարի 19-ին, ժամը` 19:00-ին, Երեւանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա միջազգային մրցույթների դափնեկիր ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ /սոպրանո/ մենահամերգը, որն իրականացվում է վոկալ երաժշտության երեկոյի շրջանակներում։

Նշենք, որ գերազանցությամբ ավարտելով եւ մագիստրոսային աստիճան ստանալով՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ դասական մեներգեցողության բաժնում՝ Հասմիկը նույն բաժնում անցել է բարձր որակավորման կուրսեր եւ ստացել է «Օպերային երգչուհի» որակավորումը։

Ելույթներով հանդես է եկել ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, մարզերում, Արցախում, այնպես էլ արտերկրում։ Ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ շնորհակալագրեր՝ մի շարք բարեգործական միջոցառումներին մասնակցելու համար։ 

Մեներգիչների՝ «Տաթևիկ Սազանդարյան» հանրապետական մրցությում արժանացել է երկրորդ մրցանակին, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է առաջին կարգի եւ Գրանդ Պրի մրցանակներին, Բեռլինում տեղի ունեցած՝ «Բախ եւ Կոմիտաս» միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։

2015 թվականից մինչ օրս հանդիսանում է «ՕՊԵՐԱ ՎԻՎԱ» վոկալ քառյակի մեներգչուհի, որի գործունեության շրջանակներում ելույթներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնակցել է մի շարք պետական եւ բարեգործական միջոցառումների։

2018 ից մինչ օրս համագործակցում է Բուլղարիայի ՀԲԸՄ՝ Սոֆիա եւ Վառնա մասնաճյուղերի հետ, ունեցել է բազմաթիվ համերգներ եւ ելույթներ Բուլղարիայի տարբեր քաղաքներում, համատեղ ելույթներով հանդես է եկել բուլղար եւ այլ ազգերի հայտնի երգիչների հետ։ 

2021 թվականից մինչ օրս միացել է «Թրայվ Արմենիա» հայ-ամերիկյան հիմնադրամի եւ «Ապագայի Կամուրջներ» կրթամշակութային կենտրոնի կողմից իրականացվող համատեղ բարեգործական նախաձեռնություններին, որոնց շրջանակներում մենահամերգներ է ունեցել Ֆրանսիայում, Ավստրիայում, իսկ առաջիկայում նախատեսվում են ելույթներ նաեւ՝ Բելգիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ