⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Չեմ ուզում համեմատել Մխիթարյանին և Սպերցյանին, բայց... Մինասյան

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական տեղափոխությունը հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն».

«Կարծում եմ, որ Սպերցյանն այս պահին պատրաստ է Եվրոպա տեղափոխությանը: Նա 22 տարեկան է, և ճիշտ ժամանակն է տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն: ՊՍՎ-ն լավ տարբերակ է: 

Էդուարդը պետք է տեղափոխվի այնպիսի ակումբ, որտեղ կկարողանա խաղային պրակտիկա ստանալ, այլ ոչ թե նստել պահեստայինների նստարանին: 

Նիդերլանդների առաջնությունը հարմար է նրանով, որ թոփ-5 լիգաների ուշադրության կենտրոնում է: Հիմա ավելի լավ է Սպերցյանն այնտեղ տեղափոխվի, իսկ հետո ամեն բան կախված է իրենից:

Եթե նայենք Հենրիխ Մխիթարյանի կարիերային, ապա կտեսնենք, որ նա նույնպես քայլ առ քայլ առաջ է շարժվել և տեղափոխվել ավելի ուժեղ ակումբներ: 

Չեմ ցանկանում համեմատել Սպերցյանին ու Մխիթարյանին, քանի որ իրավիճակները կարող են տարբեր լինել: Բայց այն, որ Էդուարդը որակյալ ֆուտբոլիստ է՝ հաստատ է: Նա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի առաջատարը»,- Վարդան Մինասյանի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ