Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ըստ ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նու­թյան` գո­ղինն ու ա­նա­ռա­կի­նը 40 օր է: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն տխրահռ­չակ ԱՐ­ՍԵ­ՆՅԱՆ ԳՈՒ­ԳՈ­ՅԻ պա­րա­գա­յում ե­ղավ ոչ թե 40, այլ հա­զիվ 4 օր: Ա­հա­վա­սիկ` նրա պիղծ վարձ­քը 120 հա­զար ար­ցախ­ցի­նե­րին զո­հա­բե­լու վե­րա­բե­րյալ հնչեց­րած նող­կա­լի հրա­պա­րա­կա­յին ա­ռա­ջար­կի: Նրա որ­դու՝ Գուր­գեն Ար­սե­նյա­նի նկատ­մամբ հա­րուց­ված քրե­ա­կան վա­րույ­թը կարճ­վել է՝ հան­ցա­կազ­մի բա­ցա­կա­յու­թյան հիմ­քով. «Գ. Ար­սե­նյա­նի անձ­նա­կան խու­զար­կու­թյամբ հայտ­նա­բեր­ված թվով 1 հատ դա­նա­կի և թվով եր­կու հատ կա­ցին­նե­րի՝ սա­ռը զենք հան­դի­սա­նա­լու հան­գա­ման­քը պար­զե­լու հա­մար նշա­նակ­վել է քրե­ա­գի­տա­կան փոր­ձաքն­նու­թյուն: Հա­մա­ձայն փոր­ձա­գե­տի եզ­րա­կա­ցու­թյան՝ փոր­ձաքն­նու­թյա­նը ներ­կա­յաց­ված կա­ցին­նե­րից մե­կը պատ­րաստ­ված է գոր­ծա­րա­նա­յին, մյու­սը՝ ար­հես­տա­գոր­ծա­կան ե­ղա­նա­կով, դրանք ու­նեն տնտե­սա­կեն­ցա­ղա­յին նշա­նա­կու­թյուն և սա­ռը զենք չեն հան­դի­սա­նում: Իսկ դա­նա­կը պատ­րաստ­ված է գոր­ծա­րա­նա­յին ե­ղա­նա­կով, հան­դի­սա­նում է խո­հա­նո­ցա­յին դա­նակ և սա­ռը զենք չի հան­դի­սա­նում: Հաշ­վի առ­նե­լով, որ Գ. Ար­սե­նյա­նի ա­րար­քում բա­ցա­կա­յում են ՀՀ քրե­ա­կան օ­րենսգր­քի 334-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով նա­խա­տես­ված հան­ցա­կազ­մի հատ­կա­նիշ­նե­րը՝ կա­յաց­վել է քրե­ա­կան վա­րույ­թը կար­ճե­լու ո­րո­շում»- ա­սել է ՔԿ խոս­նակ Գոռ Աբ­րա­հա­մյա­նը: Լավ, ա՞յդ աս­տի­ճա­նի «ափաշ­քա­րա»` ա­սած Նի­կո­լի ու Գու­գո­յի մայ­րե­նի լեզ­վով...

Թուրք բա­ռից չվի­րա­վոր­վող Նի­կո­լը զար­մա­նա­լի ա­րա­գու­թյամբ ի կա­տար ա­ծեց իր ա­մո­թա­լի խոս­տու­մը` Թուր­քի­ա­յին օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու: Ինչ­պես նկա­տում է մեր գոր­ծըն­կեր, բլո­գեր Ա­ՐԱՄ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱ­ՆԸ. «Թուրք փրկող հայ փրկա­րար. էս էլ տե­սանք: Խո­րը և հա­մա­պար­փակ թքել եմ ձեր մար­դա­սի­րու­թյան վրա էլ, հու­մա­նի­տար օգ­նու­թյան վրա էլ, ե­թե դա պետք ա ար­վի մի պե­տու­թյան հան­դեպ, ով 44 օր կո­տո­րում էր հայ զին­վո­րին: Մի պե­տու­թյան հան­դեպ, ում ցա­մա­քա­յին զոր­քե­րի օ­պե­րա­տիվ վար­չու­թյան պե­տը ադր­բե­ջա­նից ան­ձամբ էր կա­ռա­վա­րում այդ ողջ վայ­րագու­թյու­նը: Թքել եմ էն մար­դա­սի­րու­թյան վրա, որ­տեղ հա­յը պի­տի օգ­նի թուր­քի լա­մուկ­նե­րին, իսկ Ար­ցա­խի է­րե­խե­քը կոն­ֆե­տին ու մրգին կա­րոտ մնա նույն թուր­քի պատ­ճա­ռով: Թուր­քը չի գնա­հա­տե­լու սա, ի­զուր ձեզ մի կո­տո­րեք: Թուր­քը չի սի­րում, երբ մե­կին պար­տա­կան ա լի­նում ինչ-որ բա­նով: Օգ­նե­լուց հե­տո ինքն ա­վե­լի մեծ թա­փով ա հե­տա­մուտ լի­նե­լու, որ հայ ազ­գը ջնջվի քար­տե­զի վրա­յից: #Անինք­նա­սեր_տրյապ­կեք»: Դե ինչ, մնում է 100 տո­կո­սով հա­մա­ձայն­ել մեր գոր­ծըն­կե­րոջ կար­ծի­քին:

Տխրահռ­չակ Ա­ԼԵՆ ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆՆ էլ հեր­թա­կան ան­գամ զո­րա­նո­ցում 15 զին­վոր­նե­րի մահ­վան մեջ զար­մա­նա­լի ցի­նիզ­մով մե­ղադ­րեց հենց զին­վոր­նե­րին: Սա­կայն Ա­լե­նը միշտ է այդ­պի­սին ե­ղել: ՀՀ ԱՆ «Կախ­վա­ծու­թյուն­նե­րի բուժ­ման ազ­գա­յին կենտ­րոն»-ի տնօ­րեն Սու­րեն Նա­զի­նյա­նը տա­րա­ծել է ե­րեք տա­րի ա­ռաջ հրա­պարկ­ված նյութ, հե­տև­յալ վեր­տա­ռու­թյամբ՝ «Մա­րի­խո­ւա­նան կա­րող է հան­գեց­նել հո­գե­կան խան­գար­ման. ԱՆ խորհր­դա­տուն՝ դրա վնա­սա­կա­րու­թյան մա­սին»: Տա­րա­ծած հրա­պա­րակ­մա­նը կից նա գրել է. «Իհար­կե, մա­րի­խո­ւա­նան չի կա­րող լե­գա­լի­զաց­վել, հա­մա­կար­ծիք եմ ի­րա­վա­պահ գոր­ծըն­կեր­նե­րի հետ»: Նշենք, որ հրա­պա­րակ­ված նյու­թում ևս Նա­զի­նյանն ա­սում է, որ դեմ է մա­րի­խո­ւա­նա­յի ա­զա­տա­կա­նաց­մա­նը: Սա­կայն, ԱԺ նա­խա­գա­հի ա­թո­ռին հայտն­ված Ա­լեն Սի­մո­նյա­նը հա­մա­կար­ծիք չէ Նա­զի­նյա­նի հետ. քիչ ա­ռաջ հրա­կա­պա­րու­մը մեկ­նա­բա­նե­լով, Սի­մո­նյա­նը գրել է. «Կա­րող է օ­րի­նա­կա­նաց­վել, և կար­ծում եմ, որ ճիշտ է դա ա­նել հնա­րա­վո­րինս սեղմ ժամ­կետ­նե­րում»: Իսկ ին­չո՞ւ է Ա­լե­նին և ՔՊ-ական ամ­բողջ պիղծ բո­լու­կին անհ­րա­ժեշտ օ­րի­նա­կա­նաց­նել թմրա­նյու­թը` շատ պարզ պատ­ճա­ռով: Որ­պես­զի քա­ղա­քա­ցի­նե­րը հնա­րա­վո­րինս ա­րագ տեմ­պե­րով դե­բի­լա­նան, կորց­նեն կամքն ու մտա­ծե­լու ու­նա­կու­թյու­նը և այս թրքա­հար­ճե­րից պա­տաս­խան չպա­հան­ջեն:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ