Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Լույս է տեսել հայոց լեզվի «Կռունկ Հայաստանի» դասագիրքը

Զարկերակ

Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամը ներկայացնում է իր հերթական նախագիծը։ 2023 թվականի սկզբին լույս տեսավ «Կռունկ Հայաստանի» հայոց լեզվի դասագրքի երրորդ հրատարակությունը։

Մանկավարժության դոկտոր, հոգեբան Աիդա Մարկոսյանը դեռ 1990-ականներին մշակել է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու մեթոդիկա։ Դրանից հետո զարգացնելով իր մոտեցումը՝ այն հասցրել է հազարավոր ուսանողների՝ թարգմանելով ուսուցումն այլ լեզուներով և հասանելի դարձնելով այն առցանց:

Դասական դասագրքի երրորդ հրատարակությունն ամփոփում է քառորդդարյա փորձ, այն հիմնովին վերանայված աշխատանք է, չափազանց արդիական այսօր, երբ կտրուկ աճել է հայոց լեզվի ուսուցման անհրաժեշտությունը։ Դասագիրքը բաղկացած է չորս մասերից, որոնք հրատարակվել են առանձին գրքերով: Դրանցից երեքը, ըստ լեզվի իմացության եվրոպական ընդունված սանդղակի՝ համապատասխանում են A1 և A2, B1 և B2, C1 և C2 մակարդակներին: Այն է՝

  • ներածական դասընթաց (ութ դաս). թույլ է տալիս տիրապետել հայոց այբուբենի տառերին և ծանոթանալ քերականության հիմունքներին և հիմնական բառապաշարին,
  • հիմնական դասընթաց (ութ դաս). ապահովում է հայերենի իմացության շեմային մակարդակ,
  • ընդլայնված դասընթաց (ութ դաս). ներառում է ավելացված բարդության քերականական նյութի ուսումնասիրություն և բառապաշարի ընդլայնված քանակի յուրացում,
  • հավելված- քերականական տեղեկատու և ուսումնական բառարան:

Դասագրքում ներկայացված է հայերենի զրոյից փուլառփուլ լիարժեք յուրացման համակարգ, որի աուդիո նյութերը հասանելի են առցանց։

Հայերենի՝ որպես օտար լեզվի դասագիրք՝ «Կռունկ Հայաստանի»-ն օգտակար է.  

  • մեծահասակներին, ովքեր կսովորեն հայոց լեզուն անձնական, ընտանեկան կամ մասնագիտական նպատակներով, .
  • լեզվին մասամբ տիրապետող մեծահասակներին, ովքեր ցանկանում են լիարժեք յուրացնել հայերենի դժվար ասպեկտներն ու ծածկել հայերենի իմացության բացերը,
  • ուսուցիչներին, ովքեր օգնում են լեզվաբանական կուրսերի և կիրակնօրյա դպրոցների ուսանողներին, վերաբնակիչներին, միգրանտներին՝ մշակելով դասընթացներ կամ անհատական ծրագրեր նրանց համար:

«Կռունկ Հայաստանի» դասագիրքը կարելի է գնել՝

Երևանում՝ Epigraph խանութ-սրահում https://www.facebook.com/epigraph.stationery/ https://www.instagram.com/epigraph.artshop/ ARKMedia

Մոսկվայում՝ «ArkMedia» հրատարակչության կայքում՝ https://arkmedia.ru/

 

01

02

04


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ