⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ո՞վ էդքան փող ունի, որ կարա տա ինձ ու ասի, թե ես ի՞նչ անեմ, հըլը էկեք ստեղ. Հակոբկոխյան

Սպորտ

ԽՍՀՄ չեմպիոն եւ աշխարհի գավաթակիր ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿՈԲԿՈԽՅԱՆԸ փետրվարի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Հայաստանի բոքսի ֆեդերացիայի նախագահի իրեն ուղղված հերյուրանքին՝ ասաց, որ փնտրում է նրան, ով կարող է իրեն փող տալ եւ ասի, թե ինքը հացադուլ սկսի կամ դադարեցնի։

Հիշեցնենք, որ 2020 թվի օգոստոսին աշխարհահռչակ չեմպիոնը հացադուլ էր սկսել պահանջով, որ բոլոր ընդդիմադիրները համախմբվեն` մերժեն Հայաստանում ծիածանագույնների տարածումն ու քարոզը։ Հաշվի առնելով, որ ՔՊ-ական իշխանությունը վավերացրել էր Լանզարոտեի կոնվենցիան, համաձայն որի անչափահաս երեխաներին պետք է նախակրթարաններում ու դպրոցներում մանրամասն բացատրեն իրենց սեփական մարմնի այն կետերը, որոնց հպվելիս կարելի է հաճույք ստանալ, պետք է բացատրեն որ դա իրենց սեփականն է եւ անգամ ծնողը իրավունք չունի խրատներ տալու։ Ահա, այս ծիածանագույն ծիծեռնականերից մեկն էլ փորձել էր կոռուպցիայի մեջ անհիմն ու չփաստարկված մեղադրել՝ հանուն ազգային արժեքների պահպանման հացադուլ հայտարարած աշխարհահռչակ չեմպիոնին։ Չփաստարկված խոսքը ոչ այլ ինչ է, քան քամուն հակառակ միզել, իր բոլոր հնարավոր հետեւանքներով։

ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ