Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Հի­շո՞ւմ եք, որ ժա­մա­նա­կին ԹԱՎ­ՇՅԱ ԴԴՈՒ­ՄԸ կյան­քում ա­ռա­ջին ու թե­րևս մի­ակ ան­գամ զար­մա­նա­լի­ո­րեն ճիշտ բան էր ա­սել: Նա քննա­դա­տել էր հա­մա­ցան­ցում հա­յե­րեն տեքս­տե­րը լա­տի­նա­տառ կամ կյու­րե­ղա­տառ գրե­լը, գրե­լու այդ­պի­սի ո­ճը ան­վա­նե­լով «զի­բի­լա­տառ» կամ «зи­би­ли­ца», ու դա մի­ան­գա­մայն ճիշտ էր: Սա­կայն հե­տո զար­մա­նա­լի­ո­րեն պարզ­վեց, խուն­տան մեծ սեր ու­նի «զի­բի­լա­տա­ռի» նկատ­մամբ ու խրա­խու­սում է դա, հատ­կա­պես «ֆեյ­քե­րի ֆաբ­րի­կա­յում» և ժե­խի մի­ջա­վայ­րում: Ին­չո՞ւ դա հի­շե­ցինք` այն պատ­ճա­ռով, որ Սի­րի­ա մեկ­նած հայ փրկա­րար­նե­րի բաճ­կոն­նե­րին թի­կուն­քի մա­սում խո­շոր գրված է «ARM USAR», ին­չը ոչ մի­այն «զի­բի­լա­տառ» է, այ­լև օ­տա­րա­մո­լու­թյան դրսև­ո­րում: Թե ինչ է նշա­նա­կում այդ մա­կագ­րու­թյու­նը` մութ մնաց, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն ՔՊ-ական­նե­րը շատ են սի­րում «զի­բի­լա­տա­ռի» ու օ­տա­րա­մո­լու­թյան հա­մակ­ցու­թյու­նը: Այս­պես, ի­րենց պար­ծանք ու ա­պա­վեն պա­րեկ­նե­րի մե­քե­նա­նե­րի Patrol խո­շոր մա­կագ­րու­թյուն­նե­րը, դրանց հրա­մա­նա­տար Ար­թուր Ումր­շա­տյա­նի` Նյու Յոր­քի ոս­տի­կա­նու­թյան գլխար­կը, ՔՊ-ական պաշ­տո­նյա­նե­րի հի­վան­դա­գին սե­րը կի­սագ­րա­գետ անգ­լե­րե­նով գրա­ռում­նե­րի հան­դեպ, սե­րի­ալ­նե­րի այն­պի­սի այ­լան­դակ ժար­գո­նը, ո­րը նույ­նիսկ կա­լա­նա­վայ­րե­րում չկա... Դե պարզ է, ե­թե Նի­կո­լը բա­ցե­ի­բաց պայ­քար է հռչա­կել հայ­կա­կան ԴՆԹ-ի դեմ, ա­պա չպետք է զար­մա­նալ, որ այս վիժ­վածք­ներն ա­մեն օր աշ­խա­տանք են տա­նում հա­յոց լե­զուն ար­մա­տա­խիլ ա­նե­լու ուղ­ղու­թյամբ:

Ի դեպ, այս թրքա­հար­ճե­րի կող­մից ու­րա­ցած Ար­ցա­խում պե­տա­կան լեզ­վի հան­դեպ հար­գան­քը շատ հե­տև­ո­ղա­կան է, ա­մեն ինչ հա­յե­րեն է և հա­յա­տառ, «զի­բի­լա­տա­ռը» գործ­նա­կա­նում բա­ցա­կա­յում է: Դե, ար­ցախ­ցի­նե­րը պետա­կա­նու­թյան զգա­ցո­ղու­թյու­նը ա­րյան կար­միր գնդիկ­նե­րի մա­կար­դա­կով են կրում, ու թե­րևս նա­և այդ պատ­ճա­ռով են նրանց ա­տում նի­կո­լա­թուր­քե­րը: Այս­պես, ար­դա­րաց­նե­լով Թուր­քի­ա­յին օգ­նե­լը, տխրահռ­չակ ՎԱ­ՀԱՆ ՔԵ­ՐՈ­ԲՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն ա­սել է. «ԼՂ-ում ա­ղե­տը չի նշա­նա­կում, որ պետք է կորց­նենք մարդ­կա­յին դեմ­քը»: Տո զահ­րու­մար քեզ... Բլո­գեր Ա­րամ Գև­որ­գյա­նը ճիշտ էլ նկա­տել է. «Ախր սրանք ոչ մի­այն հրա­ժար­վել են Ար­ցա­խից ու ար­ցա­խա­հա­յու­թյու­նից, այ­լև թուր­քի հա­մար ա­վե­լի են սրտա­ցավ ու ան­հանգս­տա­ցած, քան ար­դեն 2 ա­միս շրջա­փակ­ման մեջ գտնվող հա­յի: Շնե­րը չի­շիկ ա­նեն ձեր մարդ տե­սա­կի վրա էլ, ձեր մար­դա­սի­րու­թյան վրա էլ: Ըն­դեղ մար­դիկ պի­տի լի­նեն, որ մարդ­կայ­նու­թյուն դրսև­ո­րես: Aryunarbu բո­րե­նի­նե­րի հա­մար մար­դա­սի­րու­թյու­նը ար­ժեք չի, ի­րանց հա­մար մար­դը կե­րա­կուր ա, հո­շոտ­ման են­թա­կա ապ­րանք»:

Մինչ «ժեխ­նյու­զե­րը» ի­րենց պատ­ռում են, ՎԻ­ԳԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻՆ ջա­նա­լով ներ­կա­յաց­նել դա­րի չա­րա­գործ, նախ­կին նա­խա­րա­րը մի շատ պարզ բան է գրում. «Հրա­պա­րա­կե՛ք բնա­կա­րան­ներ ստա­ցած­նե­րի ցանկը` յու­րա­քան­չյու­րի մար­տա­կան ու­ղին և վաս­տա­կը նշե­լով, և նրանց ցան­կը, ո­րոնց ի­րա­վունք­նե­րը հսկող դա­տա­խա­զի կար­ծի­քով խախտ­վել են: Նող­կա­լի է: Տե­ղե­կատ­վու­թյուն տա­րած­վեց 2019-ի սեպ­տեմ­բե­րից չարչրկ­վող` ՊՆ բնա­կա­րան­նե­րի բաշխ­ման գոր­ծըն­թա­ցում իբր առ­կա չա­րա­շա­հում­նե­րի հիմ­քով ինձ և ՊՆ հինգ պաշ­տո­նյա­նե­րի որ­պես մե­ղադ­րյալ ներգ­րա­վե­լու՝ հսկող դա­տա­խա­զի ո­րոշ­ման մա­սին:... Այդ 26 բնա­կա­րան­նե­րի բաշխ­ման գոր­ծա­ռույթը, որն իմ պաշ­տո­նա­կան բո­լոր լի­ա­զո­րու­թյուն­նե­րից ե­րև­ի թե ա­մե­նա­անն­շանն էր իր ծա­վա­լով և հան­րա­յին կա­րև­ո­րու­թյան ա­ռու­մով, ի­րա­կա­նաց­վել է օ­րեն­քի պա­հան­ջին հա­մա­պա­տաս­խան` հիմք ըն­դու­նե­լով բնա­կա­րան ստա­ցող­նե­րի ան­ցած մար­տա­կան ու­ղին և վաս­տա­կը»: Ի­րոք, զար­մա­նա­լի է` ին­չո՞ւ սրանց ի­րա­վա­պահ կո­չե­ցյա­նե­րը ու մաս­նա­վո­րա­պես Ար­փի Դա­վո­յա­նի ա­սած «պա­րոն դա­տա­խազ» Ան­նա Վար­դա­պե­տյա­նը չեն հրա­պա­րա­կում ցան­կը: Թե՞ գի­տեն, որ ե­թե հրա­պա­րա­կեն` կրկին խայ­տա­ռակ կլի­նեն այս ծննդա­կա­նով խայ­տա­ռակ­նե­րը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ