⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մխիթարյանի համեստությունից շոկի մեջ էի, նա մեր կուռքն է. Սպերցյան

Սպորտ

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատմել է, թե ինչպես է ծանոթացել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ.

«Մխիթարյանի հետ ծանոթացա Մակեդոնիայում, հավաքականի տեսական պարապմունքի ժամանակ։  Հենրիխը եկավ եւ ասաց ինձ․ «Ողջույն, Էդ ջան»։

Հետո ընթրիքի ժամանակ նայում եմ՝ Հենրիխը, Խորիկը նստած են սեղանի շուրջ, մեկ տեղ ազատ է։ Մտածում եմ՝ միթե՞ նստեմ այնտեղ: Կարծես՝ վախենում էի: Իսկ Խորիկն ասում է՝ հա, արի, մի քաշվիր, նստիր։ Ես նստեցի ու աղցան վերցրի։ Նրանք բոլորը «հարձակվեցին» ինձ վրա և ասացին. «Երբեք աղցան չէր ուտում, իսկ հիմա Հենրիխը եկել է, աղցան վերցրեց», Հենրիխն ասաց՝ «Հանգիստ, ուշադրություն մի դարձրու»։

Հենրիխը մեզ համար կուռք է։ Նա շատ համեստ է, զրուցասեր, բոլորին ջուր կլցնի։ Նա հասարակ է, ես շոկի մեջ էի դրանից»,- պատմել է Սպերցյանը «Коммент.Шоу»-ի եթերում։

Էդուարդը ասել է նաեւ, որ Մխիթարյանին ցույց է տվել լուսանկարը, թե ինչպես է վերջինս հավաքականի խաղի ժամանակ Սպերցյանի ձեռքը բռնած դուրս բերել խաղադաշտ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ