Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Երևանի վարչական բոլոր շրջանների վարչական շենքերում տեղադրվել են POS-տերմինալներ

Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում լուսավորման համակարգերի արդիականացման լայնածավալ ծրագրեր են իրականացվում։ Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ արդեն իսկ նոր ու ժամանակակից լապտերներով են կահավորված «Հանրապետության հրապարակ» կայարանն ու հարակից տարածքները:

Առավել  արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով վարչական բոլոր շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում տեղադրվել են POS-տերմինալներ: Հարկ է նշել, որ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումները քաղաքացիները վարչական շրջանների սպասարկման տարածքներում կարող են իրականացնել քարտային համակարգի միջոցով:

Աջափնյակ վարչական շրջանում կանաչ տարածքների խնամքը պատշաճ կազմակերպելու համար ընթացիկ տարում կանցկացվի ոռոգման նոր համակարգ և կկառուցվի նոր պոմպակայան:  

2023թ. Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցման բնապահպանական ծրագիր կիրականացվի։ Մշակվել է տեխնիկական բնութագրին համապատասխան նախագիծ. կառույցն իր հնարավորություններով բացառիկ է լինելու:  

Երևանյան հուշարձաններին կից կտեղադրվեն մշակութային կոթողների մասին  տեղեկություններ պարունակող հատուկ ցուցանակներ: Գործընթացն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Ծրագրի շրջանակում կկազմվի հուշարձանների ցանկ, կընտրվեն ցուցանակների էսքիզային տարբերակները, կմշակվեն  եռալեզու տեքստեր:  

Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերով ընթացքի մեջ է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը: Բարեկարգման աշխատանքներ են տարվում նաև Բաբաջանյան փողոց - Արգավանդի խճուղի 1 կմ-ոց հատվածում: 
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ընթացքի մեջ են 10-ը մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Նախագծի շրջանակում նախակրթարաններում ապահովվում են էներգաարդյունավետ և անվտանգ պայմաններ:

Բազմաբնակարան բնակելի շենքերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքերի դռներին տեղադրվում են գաղտնագրով փականներ: Հանձնարարվել է համատիրություններին հորդորել, որ բնակիչների հետ սերտ գործակցությամբ գործընթացն ակտիվացնեն: Մայրաքաղաքում առկա 13123 մուտքից 6814-ում բացակայում են փականները: 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ