Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան Համբարձումյան Երևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․ Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներ ՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am «Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներին Կոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում է Նախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն Աշոտյան Ալիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնական

Գեւորգ Էմին-Տերյանի դեմ գործով փորձում են «բռնել շատերի վախերը»

Մշակութային

«Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»,- ահա ֆեյսբուքյան այս գրառումն էլ պատճառ դարձավ, որպեսզի Գեւորգ Էմինի թոռը եւ Վահան Տերյանի ծոռը՝ խմբագիր, հրապարակախոս ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆԸ, հայտնվի արդարադատության կիզակետում կամ իշխանության թիրախում:

ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՎԱՌՎԱԾ ՏՈՆԱԾԱՌԻ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՌ ԱՅՍՕՐ

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասսայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ:

«Իրավունքի» հետ զրույցում Գեւորգ Էմին-Տերյանի փաստաբան ՎԱՉԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ նշեց, որ հարուցված քրեական գործով առաջադրվել է մեղադրանք, եւ այս պահին գլխավոր խնդիրը խափանման միջոցի բողոքարկումն է:

«Ես բողոք եմ ներկայացրել դատարան, այն վարույթ է ընդունվել, դրա դիմաց գրավոր ընթացակարգը քննելու է, փետրվարի 28-ին որոշումը կհրապարակվի, դրանից է կախված բողոք կներկայացնե՞նք, թե՞ ոչ: Դատարանը քրեական գործը հետ է ուղարկել քննիչին, որպեսզի լրացուցիչ նախաքննություն իրականացվի»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե որքանո՞վ է այս մեղադրանքը հիմնավոր, նա ընդգծեց, որ նույնիսկ ձեւական առումով պահպանված չեն գործի հանցակազմի տարրերը:

«Այս հոդվածը Հայաստանում նորամուծություն է, 2018թ.-ից հետո են սկսել դատավճիռներ կայացվել այս գործերով, այն պաշտպանում է որոշակի խմբերի շահեր, որոնց չի կարելի հալածել կամ նսեմացնել՝ կախված իրենց խմբային պատկանելիությունից: Նախ՝ ինչ-որ արտահայտություն անելուց, այն պետք է ուղղված լինի որոշակի խմբի: Խափանման միջոցի կիրառելիությունը բողոքարկել ենք՝ ասելով, որ չկա հիմնավոր կասկած առ այն, որ Գեւորգ Էմին-Տերյանը կատարել է իրեն վերագրվող հանցավոր արարքը», -մանրամասնեց փաստաբան Սիմոնյանը ու հավելեց, որ դատարանից մեծ ակնկալիքներ չունի, եթե բողոքը բավարարվի, հաճելիորեն կզարմանան:

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ՝ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ ԾՈՌԱՆԸ

Մի մեղադրանքի «հարցերը չլուծած»՝ Գեւորգ Էմին-Տերյանին առաջադրվում է հաջորդ մեղադրանքը, այս անգամ ի՞նչ է արել հրապարակախոսը կամ «ո՞ւմ հավին է քշա ասել», ի՞նչ պատրվակով են փորձում փակել վերջինիս բերանը, տեղեկություններ է ներկայացրել փաստաբան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ: Նա իր ֆեյբուքյան էջում գրել էր, որ այսուհետ ստանձնում է Գեւորգ Էմին-Տերյանի շահերի պաշտպանությունը՝ «հանգուցյալ 137.1 («ծանր վիրավորանք») հոդվածով»:

«Էմին-Տերյանին մեղադրանք է առաջադրվել ԵՊՀ քպ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին «ծանր վիրավորանք» հասցնելու համար՝ այն պայմաններում, երբ նշված անձը հրապարակավ պնդել էր, թե Էմին-Տերյանը պատրաստ է փողով հոդված գրել նույնիսկ Վահան Տերյանի ու Գեւորգ Էմինի՝ իր նշանավոր նախնիների դեմ: Հետաքրքիր է այն փաստը, որ թե՛ քննիչը եւ թե՛ հսկող դատախազը դիրքորոշում են հայտնել Էմին-Տերյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, եւ միայն վերադաս դատախազը՝ Պետրոս Մարտիրոսյանն է որոշել, որ Էմին-Տերյանին պետք է մեղադրանք առաջադրել: Ապաքրեականացման (ոչ արդարացնող) հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեմ առարկել ենք: Կիրառվել է «բացակայելու արգելք» խափանման միջոցը», - պարզաբանել է փաստաբանն ու հիշեցրել, որ Էմին Տերյանին այս մեղադրանքն առաջադրվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց Վահան Տերյանի ծննդյան օրը (փետրվարի 9). «Կարծում եմ՝ ամեն ինչ շատ խորհրդանշական է»:

«ԵՐԿՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԷԼ ԾԻԾԱՂԵԼԻ ԵՆ»

«Իրավունքի» հետ զրույցում ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆՆ ասաց, որ առաջադրված այս մեղադրանքները  բնութագրում է քաղաքական հետապնդում:

«Այս հետապնդումները պայմանավորված են հատկապես իմ մասնագիտական գործունեությամբ, ես լրագրող եմ, «Օրագիր նյուզ» կայքի խմբագիրն եմ, եւ այս ամենը կապված է կայքի եւ իմ հասարակական գործունեության հետ: Դրա ապացույցները շատ են, սկսենք նրանից, որ երկու մեղադրանքներն էլ ծիծաղելի են: Տոնածառով իմ դեմ հոդված են դրել. անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնության կոչեր հնչեցնելը, ինչը զավեշտալի է, տոնածառը անձ չի, եթե ինչ-որ մեկն իրեն չի նույնականացնում տոնածառի հետ: Իսկ երկրորդ գործով, քննիչն ու վերահսկող դատախազը միջնորդել են, որ գործը կարճվի, բայց բարձր ատյանը պահանջել է, որ՝ ոչ, անպայման պետք է գործ հարուցվի»,- նշեց Գեւորգ Էմին-Տերյանը:

Հասարակական գործիչը կարծում է, որ սրանով Նիկոլ Փաշինյանի կառավարությունն իրեն ինչ-ինչ հարցերով զբաղեցնում է, որպեսզի գնա դատարան, ժամանակ վատնի ու չկարողանա երկրից բացակայել:

«Նաեւ ցույց է տալիս մարդկանց, որ բոլորդ պետք է շատ խելոք մնաք, որովհետեւ, եթե իմ դեմ այսպիսի բան են անում, ապա ինչեր կարող են անել ուրիշների դեմ»,- շեշտեց Գեւորգ Էմին-Տերյանը ու հավելեց, որ անպայման արդարացվելու է, որովհետեւ ոչ մի հանցանք չի գործել:

«Այս ամենը ժամանակ շահելու եւ իմ ռեսուրսները վատնելու միջոց են, ուրիշ որեւէ պատճառ չկա»,- եզրափակելով խոսքը՝ ասաց Էմին-Տերյանը:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Դրոնային զորքերը չպետք է շփոթել անօդաչու սարքերի դրոնների հետ. Վան Համբարձումյան Արմատապես փոխում է ժամանակակից պատերազմի բնույթը. Վան ՀամբարձումյանԵրևանի բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածը 15-ամյա աղջիկ է․Հայտնի է, թե ով է Գյումրի բկ-ի ձերբակալված բժիշկը. Բացառիկ մանրամասներՉԼ. ՊՍԺ- «Արսենալ». Մեկնարկային կազմեր Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am«Էստեղս եք հասցրել». ինչ շարժում է բորբոքված Փաշինյանը ցույց տալիս ընդդիմադիրներինԿոնստանտինովկայի ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը փլուզվում էՆախկին նախագահների հետ պետք էր հանդիպել, խոսել, խորհրդակցել մինչեւ 44-օրյա պատերազմը. Արմեն ԱշոտյանԱլիևը չի մեկնի Մոսկվա. ՌԴ նախագահի օգնականԵրևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիՏոներից հետո Ուկրաինային սպասվում է աննախադեպ ծանր համակցված հարված. Ուկրաինական աղբյուրՎտանգ կա, որ մեր երկիրը դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ. ՍաֆարյանՆեոնացիզմը փորձում է ջնջել հիշողությունը մեծ հաղթանակի մասին. Ռուբեն ՍաֆրաստյանՆովոպավլովկայի ուղղությամբ ռուսական «Օ» բանակախումբը ընդհուպ մոտեցել է Դնեպրոպետրովսկի մարզի սահմանագծին (Տեսանյութ)Ռուսական ավիացիան գերծանր ավիառումբերով «արդուկող» հարված է հասցրել Միրնոգրադին (Տեսանյութ)Իսկ 2018 թվականին Ալեքսանյանի մտքով չէ՞ր անցնում, որ ընտանիքը սրբություն է. ԶԱՐՄԱՆՔ«Ռուսական երկինքն արգելափակելու փորձերով, Կիեւը փորձում է սադրել Մոսկվային` մայիսի 9-ին ընդառաջ պատասխան ծանր քայլի դիմել»Կուտվի, բենզինով կուտվի. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎուչիչի Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել ԲաքվումԵրբ համակարգը խորտակվում է, անձրեւն էլ արդեն մեղավոր չէՄաhացողը Վարդուհի Վարդանյանի քրոջ ամուսինն է, ով նաև երգչուհու ամուսնու եղբայրն էր,Ռուբենի հորեղբայրը…Մակրոնին մեկ հարց է տանջումՍարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ ՓաշինյանՄենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները չենք կառուցելու՝ ի հաշիվ մեկ այլ հարաբերությունների. Փաշինյանը՝ Մոսկվա այցի մասինՄխիթարյանը պետք է հեռացվեր խաղադաշտից. ՊեդրիՍպասվում է հորդառատ անձրև, առանձին հատվածներում՝ կարկուտՓաշինյանը մայիսի 9-ին կմեկնի ՄոսկվաԻնչպես է Մխիթարյանը որդու հետ նշում «Ինտերի» հաղթանակը(տեսանյութ)Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴԹուրքիայում բնակիչների ինքնազգացողությունը վատացել է ավելի քան 20 տոննա կանեփի այրումից հետոԹրամփը սպառնացել է ԻրանինԶախարովան խոսել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կապերի վերականգնման կարևորության մասինՊապիկյանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերՍի Ծինփինի այցը Մոսկվա դիտարկվել է՝ որպես ազդանշան ԱՄՆ-ինԵՄ-ն պետք է արագացնի Ուկրաինայի անդամակցության գործընթացը․ ԵվրահանձնաժողովԳերմանիան նախազգուշացրել է մայիսի 9-ին Ռուսաստանի վրա Ուկրաինայի հնարավոր հարձակման մասինԿադիրովը հայտարարել է՝ իր հրաժարականի մասին խոսելուց հետո շքանշան է ստացելՀայաստանի 1375 դպրոցներին հատկացվել է 6500 հեծանիվ․ Փաշինյան (տեսանյութ)Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը տարեվերջին կամ մյուս տարի պատրաստ կլինի. ՏԿԵՆԲոլորը գոհ են Փաշինյանից, ժողովուրդը գոհ է. ՔՊ-ական պատգամավորՄարտական հերթապահություն իրականացնող զինծառայողն օրական ստանում է մոտ 4000 դրամ․ ՊՆ փոխնախարարՀնդկաստանը խայտառակությամբ խաղաղության սպիտակ դրոշ է բարձրացրել․ ՊակիստանՍարսափելի վրաերթ Մաշտոցի պողոտայումՈւ հիմարություն է կարծել,որ ՀՀԿ-ն չպետք է մասնակցեր Մոսկվայի սիմպոզիումինԱդրբեջանն աջակացություն է հայտնել ՊակիստանինՀպարտ եմ. Ինձագին` «Ինտերի» հաղթանակից հետո Արդեն չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվումՈղբերգական դեպք՝ Երևանում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top