Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել Օրվա աստղագուշակ Ալիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Փոխարժեքն այսօր Տեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը Հայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրում

Ինչու Մոսկվան Հայաստանի ուղղությամբ նման կոշտության անցավ հենց այս պահին

Վերլուծություն

Ի դեպ, նա­խօ­րե­ին հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ նա­եւ Լու­կա­շեն­կոն: ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րին նկա­տի ու­նե­նա­լով՝  նա Դա­շին­քի գլխա­վոր քար­տու­ղար Տաս­մա­գամ­բե­տո­վի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ ա­սաց. «Եթե ​​ինչ-որ մե­կը մտա­ծում է, որ Ուկ­րա­ի­նա­յի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ հա­կա­մար­տու­թյու­նը մեր հա­կա­մար­տու­թյու­նը չէ, ո­րը մենք ինչ-որ տեղ հան­գիստ կնստենք, նման բան չի լի­նի: Գա­լիս է ժա­մա­նա­կը, բա­ռա­ցի­ո­րեն վա­ղը, երբ անհ­րա­ժեշտ կլի­նի ո­րո­շել, ո­րո­շա­կի դիր­քո­րո­շում ըն­դու­նել»:

Հայ­տա­րա­րու­թյան թիվ 1 հաս­ցե­ա­տե­րը, թե­րեւս, Ղա­զախս­տանն է, բայց այն վե­րա­բե­րում է նա­եւ Հա­յաս­տա­նին: Այ­սինքն, «բա­ռա­ցի­ո­րեն վա­ղը» նա­եւ Հա­յաս­տա­նը պետք է վերջ­նա­կան կողմ­նո­րո­շում հայտ­նի՝ բա­րի­կադ­նե­րի ո՞ր թե­ւում է գտնվում: Չէ, խոսքն այն մա­սին չէ, թե զորք պետք է ու­ղար­կի Ուկ­րա­ի­նա: Պար­զա­պես պետք է կողմ­նո­րոշ­վի՝ Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ եվ­րո­պա­ցի «դի­տորդ­նե՞ր» է բե­րում, թե՞ ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ­ներ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Վո­լո­դի­նի ծանր հայ­տա­րա­րու­թյու­նը «երկիր կորց­նե­լու» հա­վա­նա­կա­նու­թյան մա­սին:

Այս ա­ռու­մով օ­րա­կարգ է գա­լիս նա­եւ  հետեւյալ հար­ցը, իսկ ին­չո՞ւ Վո­լո­դի­նը, ա­վե­լի կոնկ­րետ՝ նրա շուր­թե­րով Մոսկ­վան այս մա­սին եւ հենց այդ տո­նայ­նու­թյամբ հայ­տա­րա­րեց հենց այս պա­հին (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=248921&l=am): Մի կող­մից, ի­հար­կե, դա կապ­ված է Թուր­քի­ա­յի հետ: Բո­լորն են հաս­կա­նում, որ երկ­րա­շար­ժի ար­դյուն­քում Թուր­քի­ան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­թու­թյու­նում դիր­քա­յին նկա­տե­լի կո­րուստ­ներ է ու­նե­ցել եւ դեռ ու­նե­նա­լու է: Եվ դա, ի­հար­կե, ա­ռաջ­նա­հերթ կեր­պով վե­րա­բե­րում է Հա­րա­վա­յին Կով­կա­սին, ո­րը կա­րող է ո­րո­շա­կի վա­կո­ւում ա­ռա­ջաց­նել: Ընդ ո­րում, տա­րա­ծաշր­ջա­նում ու­ժա­յին բա­ղադ­րիչ չու­նե­ցող եւ հիմ­նա­կան հաշ­վարկ­նե­րը թուր­քա­կան ու­ժա­յին բա­ղադ­րի­չի հետ կա­պող Ա­րեւ­մուտ­քին դժվար կլի­նի փո­խա­րի­նում գտնել: Ա­ռա­վել եւս, որ նա­եւ Վրաս­տա­նում է լուրջ խնդիր ուր­վագծ­վել: Հի­շեց­նենք, որ օ­րերս վար­չա­պետ Ղա­րի­բաշ­վի­լին բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, թե Վրաս­տա­նին ՌԴ-ի հետ ­պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լու փոր­ձե­րը չեն դա­դա­րում: Նա նա­եւ մատ­նան­շեց, թե հենց դրա հա­մար էլ Վրաս­տան է ու­ղարկ­վել նախ­կին նա­խա­գահ Մի­խե­իլ Սա­ա­կաշ­վի­լին: Այ­սինքն, դա նա­եւ շատ պարզ ակ­նարկ է, թե ով­քեր են ու­ղար­կել, այն է՝ այդ որ ուժն է փոր­ձում Վրաս­տա­նում «երկրորդ ճա­կատ» բա­ցել: Ու ե­թե բա­նը հա­սել է նրան, որ պաշ­տո­նա­կան Թբի­լի­սին ու­ղիղ տեքս­տով նման մե­ղադ­րանք­ներ է հղում Ա­րեւ­մուտ­քին, նշա­նա­կում է, որ Վա­շինգ­տո­նը վրա­ցա­կան ուղ­ղու­թյամբ եւս վե­րահս­կո­ղու­թյան կորս­տի լուրջ խնդիր ու­նի, եւ դա էլ իր հեր­թին է ա­վե­լաց­նում տա­րա­ծաշր­ջա­նա­յին վա­կո­ւու­մը:

Իսկ ա­հա Վո­լո­դի­նի հայ­տա­րա­րու­թյու­նը ե­կավ հու­շե­լու, որ Մոսկ­վան չի հա­պա­ղում այդ վա­կո­ւու­մը լցնել:

Սա­կայն ա­սել, թե Լու­կա­շեն­կոն կով­կա­սյան ի­րո­ղու­թյուն­նե­րը նկա­տի ու­նե­նա­լով է խո­սում «բա­ռա­ցի­ո­րեն վա­ղը ո­րո­շա­կի դիր­քո­րո­շում ըն­դու­նե­լու» անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, սխալ կլի­ներ: Սխալ կլի­ներ նա­եւ դա կա­պել  ՀԱՊԿ Մի­ա­վոր­ված շտա­բի պետ Ա­նա­տո­լի Սի­դո­րո­վի հայ­տա­րա­րու­թյան հետ, թե՝ ՀԱՊԿ-ի ընդ­լայն­ման հնա­րա­վո­րու­թյուն կա՝ բա­րե­կա­մա­կան երկր­նե­րի, այդ թվում՝ ՇՀԿ-ի ան­դամ­նե­րի հաշ­վին: Իսկ ՇՀԿ-ում են, չմո­ռա­նանք, Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը, եւ օ­րերս վերջ­նա­կա­նա­պես մի­ա­ցավ նա­եւ Ի­րա­նը:

Չէ, այս բո­լոր դե­տալ­նե­րը Լու­կա­շեն­կո­յի ա­սա­ծի հետ ո­րո­շա­կի կապ ու­նեն: Սա­կայն հենց «վա­ղը կողմ­նո­րոշ­վե­լու» խնդի­րը, թե­րեւս, կապ­ված է նա­եւ մեկ այլ հան­գա­ման­քի հետ, թե ինչ է լի­նե­լու «մյուս օ­րը»: Մո­տ օ­րերս հնա­րա­վոր գլո­բալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի շար­քում ա­ռաջ­նա­յին դի­քե­րում է այն պնդու­մը, որ ռուս­նե­րը պատ­րաստ­վում են մեծ հար­ձակ­ման: Ընդ ո­րում, ռու­սա­կան տար­բեր աղ­բյուր­ներ մին­չեւ իսկ քար­տեզ­ներ են ներ­կա­յաց­նում՝ հնա­րա­վոր հար­ձակ­ման հնա­րա­վոր ուղ­ղու­թյուն­նե­րի մա­սին, իսկ ա­րեւմ­տյան աղ­բյուր­նե­րը սկսել են 7-10-օրյա ժա­մա­նա­կա­ցույց, նա­եւ Բե­լա­ռու­սի տա­րած­քից գրո­հե­լու սցե­նար (Լու­կա­շեն­կո­յին չենք մո­ռա­նում) հնչեց­նել: 

Ի­հար­կե, ա­մե­նաս­տույ­գը ռու­սա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը գի­տի՝ երբ է հար­ձակ­վելու, որ­տեղ: Բայց, կար­ծես, ի­րոք նման է նրան, որ նման հար­ձա­կու­մը սա­րե­րի հե­տե­ւում չէ, եւ ե­թե չլի­նի ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս, ա­պա գար­նա­նա­յին հա­լոց­նե­րը դա կհե­տաձ­գեն մին­չեւ ա­մառ, երբ Ա­րեւ­մուտ­քը նա­եւ տան­կե­րի մեծ քա­նա­կու­թյուն կհասց­նի մա­տա­կա­րա­րել Ուկ­րա­ի­նա­յին:

Եվ նկա­տենք, որ նման հար­ձա­կու­մը, ե­թե հա­ջող լի­նի, ոչ մի­այն կտա բա­զում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հար­ցե­րի պա­տաս­խա­նը, այլ նա­եւ կհստա­կեց­նի ի­րար դեմ կանգ­նած եր­կու հա­մաշ­խար­հա­յին բե­ւեռ­նե­րի դի­մա­կա­յու­թյան գի­ծը: Դա ար­դեն բո­լո­րի հա­մար է վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման պա­հանջ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՓոխարժեքն այսօրՏեր Սերոբը պատրասվում է դիմել ՄԻԵԴԻլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանըՀայ հոգևորականությունը սխրանքի ու ազգի իրական ընտրանու օրինակ է ցուցադրումԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԲոլորին փողով էր չափում. Ով է իրականում Վեհափառի դեմ դուրս եկած Վազգեն ՄիրզախանյանըԱդրբեջանական բենզինի թաքնված ականները. Մեկնաբանում են տնտեսագետներըՑավո՜ւմ եմ քո համար, հայրենի երկիր Հայաստա՛ն, քանզի ղեկավարդ միջազգային հանցագործ ու ահաբեկիչ է. Տեր ՍերոբՊաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված