⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Աշխարհի չեմպիոնը հրաժարվել է 683 հազար եվրոյից՝ խնդրելով փոխանցել այն հայկական բանակին

Սպորտ

Փետրվարի 18-ին նախատեսված կարեւոր մենամարտից առաջ՝ անչափ հուզիչ դեպք է տեղի ունեցել MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ չեմպիոն ԷԴԳԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ հետ:

Ֆրանսիացի տարեց մի կին՝ ԷՍՏԵԼԼԱ ՎԵՐՐՈՆԸ, որը 4 տարի առաջ այրիացել է եւ այժմ տառապում է կոկորդի քաղցկեղով, գիտակցելով, որ իրեն քիչ կյանք է մնացել՝ որոշել է 683 հազար եվրո նվիրաբերել չեմպիոնին՝ իր սպորտային կարիերայում ներդնելու համար: Նա հրապարակային դիմել է հայազգի մարզիկին՝ խնդրելով չմերժել իր վերջին ցանկությունը:

Ի պատասխան՝ Էդգար Սողոմոնյանը նույնպես հրապարակային շնորհակալություն է հայտնել տիկինոջը՝ մասնավորապես նշելով. «Աստված Ձեզ պահապան, առողջություն Ձեզ: Շնորհակալ եմ այդ գումարի համար: Բայց Դուք ինձ ավելի կուրախացնեք, եթե այդ գումարը փոխանցեք մեր հայկական բանակին»:

Նշենք, որ երկու օր անց Նյու Յորքում սպասվում է Էդգար Սողոմոնյանի եւ ամերիկացի Մայք Բրաունի միջեւ մենամարտը: Այն առանձնահատուկ հանրային ուշադրության է արժանացել, քանի որ Էդգար Սողոմոնյանի մրցակցի ընկերուհին թուրք է, իսկ մրցակցին՝ ակտիվ սատարում է թուրք-ադրբեջանական տանդեմը: Սոցցանցերում մրցակիցը բազմաթիվ տեսանյութեր է պատրաստել Էդգար Սողոմոնյանի դեմ՝ անձնական սպառնալիքներ ուղղելով նրան: Իսկ թե ինչ տեղի կունենա մենամարտի ժամանակ, կարող եք հետեւել ուղիղ հեռարձակմամբ այս հղումով՝ fightplanet.tv:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ