Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Զար­մա­նա­լի է, բայց ՌՈՒ­ԲԵՆ ՌՈՒ­ԲԻ­ՆՅԱ­ՆԸ հա­ճույ­քով շա­րու­նա­կում է ու­տել թուր­քա­կան խայ­ծե­րը: Թուր­քի­ա-Հա­յաս­տան կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցում Թուր­քի­ա­յի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­դար Քը­լը­չը Twitter-ի իր է­ջում տա­րա­ծել է Հա­յաս­տա­նի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ռու­բեն Ռու­բի­նյա­նի գրա­ռու­մը, որ հայ փրկա­րար­նե­րը ևս եր­կու կնոջ են փրկել: «Առան­ձին մենք մեկ կա­թիլ ենք, մի­ա­սին մենք օվ­կի­ա­նոս ենք: Սա այն օրն է, երբ մենք բո­լորս, մի կողմ դնե­լով մեր էթ­նիկ պատ­կա­նե­լու­թյու­նը, ազ­գու­թյու­նը, կրո­նը, որ­պես նույն Աստ­ծո զա­վակ­ներ ո­րո­շե­ցինք շա­րու­նա­կել ցու­ցա­բե­րել մար­դա­սի­րու­թյան և մարդ­կա­յին հա­մե­րաշ­խու­թյան ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կը: Աստ­ված օրհ­նի բո­լո­րիդ»,- հա­վե­լել է Քը­լը­չը: Մեկ այլ գրառ­մամբ դի­վա­նա­գե­տը նշել է. «Որտե՞ղ է աշ­խար­հը, թուրք ժո­ղո­վուր­դը, ՀԿ-նե­րը, որ­տե՞ղ է Թուր­քի­ա­յի Հան­րա­պե­տու­թյուն պե­տու­թյու­նը: Հա­յաս­տա­նից մին­չև Հու­նաս­տան, Ա­ղետ­նե­րի և ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի վար­չու­թյու­նից մին­չև Կար­միր մա­հիկ, դրա­նից էլ մին­չև «Ահբափ» մի­ու­թյուն այս­տեղ են, պե­տու­թյունն ու ազ­գը՝ մե­ծից փոքր՝ իր ողջ ու­ժով այս­տեղ է, փոր­ձում է փրկել կյան­քեր, բու­ժել վեր­քեր: Ա­ռանց գո­վազ­դի, ա­ռանց «ես» ա­սե­լու՝ Թուր­քի­ա­յի հա­մար»: Եվ է­լի ՔՊ-ական­նե­րը չտես­նե­լու տվե­ցին, որ թուր­քա­կան խայ­ծի հետ կուլ տվե­ցին պան­թուր­քիս­տա­կան նկրտում­նե­րը` Հա­յաս­տանն ու Հու­նաս­տա­նը նույն­պես Թուր­քի­ա կո­չե­լը:

Իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ զար­մա­նա­լի­ո­րեն առ­կա են ըն­դա­մե­նը ո­րոշ տա­րա­կար­ծու­թյուն­ներ, տե­ղե­կա­նում ենք ԳԱ­ՐԵ­ԳԻՆ Բ Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի հար­ցազ­րույ­ցից: «Իշխա­նու­թյուն­նե­րի և ե­կե­ղե­ցու մի­ջև հա­րա­բե­րու­թյուն­ներն ա­րա­րո­ղա­կար­գա­յին բնույ­թի են: Ա­յո՛, իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ առ­կա են ո­րոշ տա­րա­կար­ծու­թյուն­ներ: Մայր Ա­թո­ռը զա­նա­զան ա­ռիթ­նե­րով անդ­րա­դարձ ու­նե­ցել է այդ խնդիր­նե­րին: Տե­ղին չենք հա­մա­րում հի­շյալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հաշտ կամ հա­կա­ռակ ո­րա­կե­լը: Ե­կե­ղե­ցին գի­տա­կից է իր կոչ­մանն ու ա­ռա­քե­լու­թյա­նը՝ իր հա­վա­տա­վոր զա­վակ­նե­րի նկատ­մամբ, և նա­խան­ձախնդ­րո­րեն իր կա­րե­լի ա­վանդն է բե­րում՝ ի խնդիր մեր ժո­ղովր­դի բա­րօր ու անվ­տանգ կյան­քի և հա­յոց պե­տա­կա­նու­թյան զո­րաց­ման: Այս ո­գով պետք է ըն­կալ­վեն Ե­կե­ղե­ցու կող­մից ար­տա­հայտ­վող դիր­քո­րո­շում­ներն ազ­գա­յին, հա­սա­րա­կա­կան հար­ցե­րի առն­չու­թյամբ», - ա­սել է Գա­րե­գին Երկ­րոր­դը: Լավ, այդ ա­մե­նը հաս­կա­ցանք, սա­կայն զար­մա­նա­լի է` ի վեր­ջո ե՞րբ է հնչե­լու հայ­րա­պե­տա­կան նզով­քը այս բա­ցա­հայտ պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի հաս­ցե­ին:

Թե­և «Համ­մե­րի» հայտ­նի պատ­մու­թյան ար­դյուն­քում ՊԱ­ՐԵԿ­ՆԵ­ՐԸ լրիվ խայ­տա­ռակ­վել են ու դար­ձել ծաղ­րի ա­ռար­կա, սա­կայն հայտ­նի է դար­ձել, որ խուն­տան զար­մա­նա­լի­ո­րեն ո­րո­շել է է՛լ ա­վե­լի մե­ծաց­նել Հա­յաս­տա­նի պա­րեկ­նե­րի թվա­քա­նակն ու ընդ­լայ­նել այդ աստ­վա­ծատ­հաճ հաս­տա­տու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը: Ոս­տի­կա­նու­թյու­նը մտա­դիր է «ջրա­յին պա­րեկ­նե­րի» ա­ռան­ձին ստո­րա­բա­ժա­նում ստեղ­ծել և այդ նպա­տա­կով, պարզ­վում է, օ­րենսդ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գիծ է դրել շրջա­նա­ռու­թյան մեջ: Ի դեպ՝ պա­րեկ­նե­րը գոր­ծե­լու են Սև­ա­նա լճում, ին­չի հա­մար Ոս­տի­կա­նու­թյու­նը նա­խա­տե­սում է ջրա­յին փո­խադ­րա­մի­ջոց­ներ ձեռք բե­րել: Փաս­տո­րեն՝ մի­ակ բա­նը, որ Նի­կոլն ա­նում է, պա­րեկ­ներ բու­ծելն է, ո­րոնք, ինչ­պես հայտ­նի է, վճար­վում են հար­կա­տու­նե­րիս հաշ­վին և բա­վա­կան լավ: Բայց զար­մա­նա­լի է` ին­չո՞ւ են բու­ծում, չէ՞ որ պար­զո­րոշ ե­րև­աց, որ պա­րեկ­նե­րը նույ­նիսկ սրանց հե­տույ­քը չեն կա­րո­ղա­նում պա­հել: Ախր, երբ սո­րո­սա­կան Դան­չի­կը ո­րո­շում էր, որ պա­րե­կի չա­փա­նիշ­նե­րից մե­կը պետք լի­նի ԼԳԲՏ-նե­րից չզզվե­լը, մի՞թե պարզ չէր, որ այդ­պի­սի անձ­նա­կազ­մով հա­մալր­ված ու­ժա­յին կա­ռույ­ցը ձա­խո­ղակ է լի­նե­լու: Բայց ՔՊ-ական­նե­րը դա ո՞նց հաս­կա­նան ե­թե ՔՊ-ակա­նի հա­մար պե­դե­րաստ լի­նե­լը մի բան էլ ա­ռա­վե­լու­թյուն է հա­մար­վում:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ