Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Սիրիայում ժողովուրդը շատ ծանր վիճակում է՝ հացի գումար չունեն, էլեկտրաէներգիա չկա, մարդիկ եկեղեցիների սրահներում են մնում․ Սիրիան այսօր

Հանդիպում

Հայտնի է, որ փետրվարի 6-ին Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժից վնասվել են հայկական դպրոցներն ու եկեղեցիները։ Երկրաշարժից վնասվել են նաև համայնական կրթական և եկեղեցական կառույցներ, այդ թվում նաև Հալեպում գտնվող «Քարէն Եփփէ» ազգային ճեմարանը, «Կիլիկեան» դպրոցը և Ազգային պատսպարանը։

Ի՞նչ իրավիճակ է այսօր Սիրայում, մասնավորապես սիրահայ մեր հայրենակիցների առջեւ ծառացած խնդիրների շուրջ զրուցել ենք  Հալեպի Հայ համայնքի ղեկավար Հարություն Սելիմյանի հետ, ով նախ նկատեց․

Քրիստոնեական վկայությամբ ու կուռ կամքով պետք է վերակառուցենք մեր եկեղեցին. Հարություն  Սելիմյան | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական ...

-Սիրիայում ժողովուրդը շատ ծանր վիճակում է՝ հացի գումար չունեն, էլեկտրաէներգիա չկա, որ տաքանան, օրական ընդամենը 2 ժամ հոսանք են ունենում, տաք հագուստի կարիք ունենք։  Մարդիկ եկեղեցիների սրահներում են մնում, այնտեղ ճաշ են բաժանում, վերմակներ են բաժանել, որ ցրտին մի կերպ գիշերները դիմանան։ Այս երկրաշարժը ուղղակի կոտրեց Սիրայի ժողովրդի մեջքը, անընդմեջ պատերազմների դիմայած ժողովրդին այս հարվածը շատ էր։ Երկրաշարժի հետեւանքով բազմահազար սիրացիներ կորցրեցին իրենց օթեւանը՝ մնալով անորոշ ապագայի հույսով։ Միայն Հալեպում շուրջ 168 շենք հողին է հավասարվել, վնասվել են եկեղեցիներ, դպրոցներ։ Ժողովուրդը հոգեբանական ծանր վիճակում է, չգիտեն ինչ է լինելու հաջորդ վարկյանին, տուն գնալ չեն ցանկանում, որովհետեւ տունը մարդկանց մեջ այլեւս մահվան տեսիլք է առաջացնում։ Սիրիայում դեռևս պատերազմի ժամանակ հրթիռային հարվածներից շենքերի հիմքերը թուլացել են, և հիմա՝ երկրաշարժի ժամանակ, Սիրիայում մեծ ավերածությունների պատճառը դա է։ Հալեպում բավական տեխնիկա չկա, մազութ էլ չկա, որ մեծ տեխնիկա աշխատեցնեն, և մարդկանց փլատակների տակից դուրս բերելու համար հիմնականում փրկարարներն են աշխատում։ 

Մեր զրուցակցի խոսքով, սակայն․

-Կարծում եմ, որ այն, ինչ պատահեց, շատ վատ է, բայց Հալեպը տակավին իր կենսունակությունը չի կորցրել: Հալեպը կարող է վերականգնվել, եթե բոլոր կողմերը ջանան, հույս ունենան Հալեպը վերականգնելու: Ես անհույս չեմ նաև մեր հայկական գաղութի վերաբերյալ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ