⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Զախարյանը ճիշտ է արել մերժելով թուրքական «Գալաթասարային».Նիգմատուլին

Սպորտ

Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռուսլան Նիգմատուլինը անդրադարձել  է  Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի  «Գալաթասարայ» տեղափոխության առաջարկը մերժելու որոշմանը.

«Հիանալի է, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրած են եվրոպական առաջնություններից, բայց ես կարծում եմ, որ նա ճիշտ ընտրություն է կատարել՝ մերժելով «Գալաթասարային»: Ընդհանուր առմամբ դա վատ ակումբ չէ: Նման երիտասարդ տարիքում ճիշտ չէ Թուրքիայի առաջնություն տեղափոխվելը: Սա, կարծում եմ, ավելի լավ տարբերակ է ավելի մեծ խաղացողների համար:

Չէ՞ որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Հիմա «Գալաթասարայ» տեղափոխությունը ճիշտ չէր լինի՝ մարզական տեսանկյունից: Արսենը պետք է դադար տա նոր ակումբի փնտրտուքներում և սպասի ավելի լուրջ առաջարկների: Նա անպայման կունենա այդպիսի առաջարկներ»,- ասել է Նիգմատուլինը «Чемпионат»-ի հետ զրույցում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ