Ինձ իմ հողի վրա տեղ չկա ապրեմ. ՊՆ նախկին շենքի բնակիչները մնացել են փողոցում
ՏեսանյութերՈստիկանները երեկ վաղ առավոտյան ներխուժել են ՊՆ նախկին շենքի տարածք եւ այնտեղ օթեւան գտած դիրքապահների, կամավորականների ու զոհվածների ընտանիքներին զոռով դուրս հանել:
Կանայք եւ երեխաները հայտնվել են փողոցում, իսկ տղամարդկանց բերման են ենթարկել: Անչափահաս երեխաների հետ այս ընտանիքները գիշերել են հենց ՊՆ նախկին շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ ըստ իրավապահ մարմինների, շենքում ապրում է 100-120 մարդ, մինչդեռ բնակիչները պնդում են, որ 300-ից ավել են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ











