⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Տխուր եմ․ Մխիթարյանը խոսել է թիմակցի՝ ՊՍԺ տեղափոխության մասին

Հասարակություն

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիիխ Մխիթարյանը խոսել է միլանյան թիմի ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի՝ ՊՍԺ տեղափոխվելու որոշման մասին։

«Տխուր եմ, որ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվում, բայց պետք է ընդունեմ նրա ընտրությունը։ Խոսքը նրա կարիերայի մասին է, և նա է պատասխանատվություն կրում իր ընտրության համար։ Շնորհակալ եմ նրան, որ խաղացել է ինձ հետ այս 6 ամիսների ընթացքում և կխաղա մնացած 5-ի ընթացքում»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում DAZN-ը։

Շկրինյարը ՊՍԺ տեղափոխվելու պայմանագիր է կնքել, բայց ակումբներին չի հաջողվել համաձայնության գալ խաղացողի՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխության հարցում, և սլովակը մրցաշրջանը կավարտի միլանյան թիմում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ