⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Ձեր կյանքին մեռնեմ, մենք հզոր ենք միասին. Էդգար Սողոմոնյանը ռեկորդային հաղթանակը՝ Արցախի դրոշի ներքո

Լուսանկարներ

MMA (ECF) վարկածով աշխարհի բացառիկ եւ բազմակի չեմպիոն ԷԴԳԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ  Նյու Յորքի Քուույին քաղաքում փետրվարի 18-ին կրկին ռեկորդային հաղթանակ գրանցեց համաշխարհային ռինգում: Նրա հակառակորդը՝ ամերիկացի ՄԱՅՔ ԲՐԱՈՒՆԸ, ում ընկերուհին ազգությամբ թուրք է, մարտից առաջ սոցցանցերում հակահայկական տեսանյութեր էր տարածում ու սպառնում Էդգար Սողոմոնյանին:

Անթաքույց թուրք-ադրբեջանական տանդեմն ամեն կերպ փորձում էր հոգեբանական ճնշում գործադրել հայազգի չեմպիոնի նկատմամբ: Մինչդեռ մեր հայրենակիցը ոչ միայն չընկճվեց, այլեւ մենամարտին ներկայացավ հայկական զինվորական հագուստով եւ Արցախի դրոշով՝ իր հաղթանակը նվիրելով Արցախին եւ Հայաստանին:

Մենամարտի ավարտից հետո՝ Արա Գեւորգյանի «Արցախ» կատարման ներքո աշխարհի աչքերի առաջ Էդգար Սողոմոնյանը ծածանեց Արցախի դրոշն ու ասաց. «Իմ հաղթանակը Արցախի եւ Հայաստանի համար է, ես ձեր կյանքին մեռնեմ, մենք հզոր ենք միասին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ