Թուրքական լրատվամիջոցը կեղծ լուրեր է տարածել Զախարյանի մասին. «Դինամո»
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թուրքական Gezen Dokuz լրատվամիջոցի հրապարակումն այն մասին, թե ռուսական ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Ստամբուլի «Գալաթասարայ» տեղափոխվելու ցանկության մասին կեղծ է.
«Արսեն Զախարյանը թուրքական լրատվամիջոցներին և լրագրողներին որևէ մեկնաբանություն չի տվել։ Նրա մեջբերումը, որը հայտնվել է թուրքական լրատվամիջոցի թվիթերյան էջում, կեղծ է»,- «Դինամոյի» մամուլի ծառայությունից հայտնել են Sport24.ru-ի թղթակցին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
