«Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը

Հաճելի լուր՝ մշակութային էլիտայի համար

Ազդագրեր

Բարձր արվեստի, հեղինակային երաժշտական կատարումների եւ ռուսական ժամանակակից պոեզիայի, ասմունքի հազվագյուտ զուգակցում, որին մասնակցելու, սիրելի կնոջը, մայրերին եւ քույրերին աննախադեպ անակնկալ անելու հնարավորությունը կունենաք մարտի 9-ին, ժամը՝ 19.00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում:

«Նվեր` սիրելի կնոջը» երաժշտական պոետիկ մոնոներկայացումը յուրահատուկ է եւ քիչ հանդիպող: Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, «Ստեղծելով աշխարհը» համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր եւ ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ:

Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) հեղինակային երաժշտությամբ՝ գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն:

Այս տաղանդավոր դուետ 2019 թ-ից մինչ այժմ թողարկվել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել ՌԴ 10 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում եւ Ղրղզստանում։ Հայտնի չէ, հայ հանդիսատեսը արդյո՞ք երկրորդ անգամ առիթ կունենա ներկա գտնվելու նման յուրահատուկ, էլիտար պրոեկտին... 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ