ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Մի պահ խիստ զարմացա, նույնիսկ աչքերիս չհավատացի: ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ, որը գլխավորում է Նիկոլի գրպանային արտախորհրդարանական կուսակցություններից մեկը (անունը չեմ հիշում, հիշողությունս չեմ գերբեռնում զրո ամբողջ վարականիշ ունեցող պսևդոքաղաքական միավորների անունով) ոչ ավել, ոչ պակաս, իր էջում կիսվեց Արմեն Աշոտյանի հետևյալ գրառումով. «Հանգիստ թողեք մեծն Թումանյանի արձանի շուրջ կազմակերպված «սպոնտան» հիմարությունը: Երեկ (փետրվարի 18-ին-խմբ.) Նիկոլը Մյունխենում մեզ ծախելու դավադրության նոր արար կազմակերպեց: Երեկ Նիկոլը մեզ կրկին խայտառակ արեց: Երեկ կրկին աշխարհը ղժժում էր մեր վրա: Թումանյանին օգտագործում են մեզ երեկվա նսեմացումից շեղելու համար»: Ու մինչ մտածում էինք` ինչու է հականիկոլական նյութ տարածում, մի որոշ ժամանակ անց ջնջեց իր մոտից: Հավանաբար «հոգնա» ստացավ կապիտուլյանտ Նիկոլից, կամ վախեցավ, որ կստանա: Սակայն Արամ Զավենիչը մոռացել է, որ 21-րդ դարում ինտերնետը ոչինչ չի մոռանում, և «սքրինշոթները չեն այրվում»: Հասկանում ենք, որ մոտը ուրացումը վաղուց «խասիաթ» է դառել, բայց այնուամենայնիվ... Ընդհանրապես «կարմիր գծերը» մեկ անգամ անցնողը հետդարձի ճանապարհ չունի: Բայց Արամ Զ. Սարգսյանի մոտ «կարմիր գծերի» փոխարեն «կարմիր գծերի 50 երանգներ» են: Համարյա թե էդմոնմարուքյան...
Քաղաքական մեկնաբան ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էլ զարմանալի փաստի է անդրադարձել. «ԱԳՆ-ն, թեկուզ ձևականորեն, կամ «Մյունխենի փրչոտ վագրիկի» ղեկավարած ռեստորանային համալիրը բան չունե՞ն ասելու Արցախի առաջին ազատագրական շարժման 35-ամյակի կապակցությամբ: Ի պատիվ ձեզ (եթե այդպիսին ունեք), ասեմ... հրաշալի է, որ Արցախ անվանումը, հայ ու Հայաստան գաղափարախոսությունն այս սուրբ օրով չեք պղծում ձեր նենգ ու թրքահպատակ հարճի խոսքով, ներկայությամբ կամ մտքով (շատ բան վերագրեցի ձեզ): Արցախը հայկական է, եղել է, կա, մնալու է, մենք էլ մեր իրավունքներից և սրբազան ուխտից հրաժարվողը չենք, ուզեք թե չուզեք, ձեզ (իշխանության) հասկանալի լեզվով (թուրքերեն) ասեմ՝ sike sike: Արցախի իմ քույրերին ու եղբայրներին փոխանցում եմ ամենաամուր զորակցության ու էներգիայի ալիքները»: Սակայն մեր գործընկերը փոքր-ինչ շտապեց ուրախանալ: Գերագույն գլխավոր կապիտուլյանտ դավաճանը, այնուամենայնիվ, հասցրեց իր կեղծավոր ուղերձով պղծել Արցախ, Հայաստան և հայություն բառերը... Գոնե լռեր:
«Աչքալուսանք»` ԵՄ դիտորդները բացեցին իրենց կենտրոնակայանը: Դրա առնչությամբ իր տարակուսանքն արտահայտեց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ. «Ում են դիտարկելու ԵՄ դիտորդները: Անկեղծ ասած, այս հարցի պատասխանը չունեմ, որովհետև Բրյուսելում Մակրոնի ու Միշելի հետ փակ հանդիպմանը ներկա չեմ գտնվել: Եթե նույնիսկ ներկա լինեի, ուղղակիորեն դրա մասին չէին էլ ասի, դա ինքնուրույն է պետք կռահել՝ տնային աշխատանք է»: Իսկ թե ովքեր են փաստացի կանխում Սյունիքի թուրքական օկուպացիան` դա էլ ասաց. «Կարծում եմ շատ քիչ մարդ է մնացել, ում համար ակնհայտ չէ, որ Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա, երկու կողմից՝ արևելքից ու արևմոտքից, մինչ հիմա կասեցվել է Իրանի դիրքորոշման արդյունքում: Այդ դիրքորոշումը ցուցաբերվել է նաև բազմահազար զորքերի տեղաժարժով, դեպի մեր սահմանները, չհաշված ամենաբարձր մակարդակներով հայտարարություններով»: Դե, իսկ եվրադիտորդների նպատակն է միգուցե թույլ չտալ, որ Իրանը միջամտի նման հարձակման դեպքում: Չէ՞ որ ԵՄ-ն անգլոսաքսերի տակ է պառկած` լրիվ նիկոլավարի:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ