⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Կազմվածքի համար օգտակար հինգ ըմպելիք

Առողջապահական

Սննդաբան Ռոհինի Փաթիլը Health Shots-ի հոդվածում նշել է հինգ ըմպելիք, որոնք օգտակար են կազմվածքի համար:

  1. Դետոքս թեյը, որը պարունակում է խատուտիկ, կոճապղպեղ եւ մատուտակի արմատ, նրա խոսքով, օգնում է բարելավել մարսողությունը։
  2. Քրքումով տաք ջուր։ «Խառնեք քրքումի փոշին տաք ջրի եւ մի քիչ մեղրի կամ կիտրոնի հետ՝ օրվա սկզբի համար եւս մեկ հիանալի ըմպելիք պատրաստելու համար: Քրքումով ջուրն օգնում է մարսողությանը, արագացնում նյութափոխանակությունը, ինչպես նաեւ օգնում է նվազեցնել որովայնի փքվածությունը»,- բացատրել է բժիշկը։
  3. Հալած յուղով ջուր։ Ըստ Ռոհինի Փաթիլի՝ այս համադրությունը հարուստ է օգտակար ճարպերով, օգնում է մարսողությանը, ինչպես նաեւ երկարացնում է հագեցածության զգացումը։
  4. Ջուր՝ խնձորի քացախով, մեղրով եւ կիտրոնի հյութով։ Սննդաբանի խոսքով՝ այս ըմպելիքը նվազեցնում է որովայնի փքվածությունը, նպաստում է ճարպերի քայքայմանը եւ նվազեցնում արյան շաքարի մակարդակը։
  5. Ջուր՝ վիտամին C-ով հարուստ կիտրոնով։ «Առավոտյան կիտրոնով ջուր խմելը կարող է օգնել հեռացնել տոքսինները եւ թեթեւացնել ստամոքսի անմարսողությունը», - բացատրել է Փաթիլը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ