«Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու «Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից «Իրավունք». «Ասում էի չէ՞, մեր մայլեն էլ ա հարսանիք լինելու». Տիրադավների մոտ նոր ոգեւորության շրջան է մեկնարկել «Իրավունք». «Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր». ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը «Բլիժնի բոյ»-ով Նիկոլ Փաշինյանին չես կարող հաղթել․ Հակոբ Ասլանյան

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Եղանակ
 

Փետրվարի 23-ին Հայաստանի մի շարք շրջանների օդերևութաբանները կանխատեսում են ձյան տեսքով տեղումներ և քամու ուժգնացում։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Նշվում է, որ նման եղանակը կպահպանվի նաև փետրվարի 24-ին ցերեկը և գիշերը, բայց արդեն Հայաստանի ողջ տարածքում։ Արարատյան դաշտում կտեղա թաց ձյուն.

Բացի այդ, օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ին կնվազի 3-5, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 8-10 աստիճանով։
Հյուսիսում՝ Շիրակի մարզում, փետրվարի 23-ի ցերեկը օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +5 աստիճան, իսկ փետրվարի 24-ին կնվազի +2։ Կոտայքի մարզում այս օրերին կլինի համապատասխանաբար +10 և +6։ Գեղարքունիքում փետրվարի 23-ին՝ ցերեկը, ջերմաչափը կհասնի +4-ի, իսկ փետրվարի 24-ին՝ -3-ի։
Լոռիում և Տավուշում փետրվարի 23-ին ցերեկը սպասվում է +6 և +8, իսկ արդեն փետրվարի 24-ին ցերեկը այս ցուցանիշը կլինի +5 և +7։
Արագածոտնի մարզում այս օրերին ցերեկը կլինի +11 և +7։ Արարատում և Արմավիրում նշված ժամանակահատվածում ջերմաչափը կբարձրանա մինչև +16 և +11։ Վայոց ձորում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +16 և +10։
Հանրապետության հարավում՝ Սյունիքի մարզում, փետրվարի 23-ին ցերեկը սպասվում է +16, փետրվարի 24-ին +6, համապատասխանաբար:
Երեւանում փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Փետրվարի 24-ի ցերեկը, ինչպես նաև փետրվարի 25-ից 27-ը առանց տեղումների եղանակ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը փետրվարի 23-ին մայրաքաղաքում ցերեկը կլինի +13։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ