Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Այժմ ա­մե­նաքն­նարկ­վող հար­ցե­րից մե­կը Ռու­բեն Վար­դա­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյունն է, և գրե­թե բո­լո­րը, բա­ցա­ռու­թյամբ ա­գենտ­նե­րի և/կամ ՔՊ-ական­նե­րը, դա գնա­հա­տում են որ­պես թուր­քե­րի պա­հանջ­նե­րի կա­տա­րում: Սա­կայն ար­ցախ­ցի գնդա­պետ ՍԵ­ՆՈՐ ՀԱՍ­ՐԱ­ԹՅԱ­ՆԸ, աք­սի­ոմ հա­մա­րե­լով այդ փաս­տը, նա­և հար­ցը բա­ցա­հայ­տում է մի անս­պա­սե­լի ու զար­մա­նա­լի կող­մից. «Չգի­տեմ` ինչ կշա­հենք Ռու­բեն Վար­դա­նյա­նին ԱՀ պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նից ա­զա­տե­լով, բայց որ ժա­մա­նակ հե­տո (ինչպես միշտ՝ ու­շա­ցու­մով) կհա­մոզ­վենք այդ ո­րոշ­ման ա­նար­դյու­նավ­տու­թյան մեջ, դրա­նում, գրե­թե, չեմ կաս­կա­ծում... Ի տար­բե­րու­թյուն մեր թշնա­մու, մենք չկա­րո­ղա­ցանք հաս­կա­նալ նրա քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյունն ու նպա­տա­կի հե­ռա­հա­րու­թյու­նը...  Նա մե­կի հա­մար ռու­սա­կան դրա­ծո էր, երկ­րոր­դի հա­մար` անգ­լի­ա­կան գոր­ծա­կալ, եր­րոր­դի հա­մար` ոս­կու հան­քի փա­յա­տեր, չոր­րոր­դի հա­մար` պար­զա­պես, փո­ղի շտե­մա­րան, հին­գե­րոր­դի հա­մար` Ար­ցա­խից մնա­ցած մի բուռ կեն­սա­տա­րած­քում հրաշ­քով դրախտ ստեղ­ծող և այդ­պես շա­րու­նակ... Այ­նինչ, մար­դուն, ա­ռա­վե­լևս, աշ­խար­հա­ճա­նաչ մար­դուն հաս­կա­նա­լու հա­մար ժա­մա­նակ էր պետք... Բայց մենք ոչ թե չհասց­րինք նրան հաս­կա­նալ, այլ, պար­զա­պես, չու­զե­ցինք... Փո­խա­րե­նը ու­րիշ­նե­րը հաս­կա­ցան և մեզ ուղ­ղոր­դե­ցին ա­նել այն, ին­չը չպի­տի ա­նե­ինք»:

Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն էլ նշել է, որ պե­տա­կան նա­խա­րա­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը ա­ռա­ջար­կել է ստանձ­նել Հան­րա­պե­տու­թյան գլխա­վոր դա­տա­խազ ԳՈՒՐ­ԳԵՆ ՆԵՐ­ՍԻ­ՍՅԱ­ՆԻՆ՝ «Հաշ­վի առ­նե­լով նրա մաս­նա­գի­տա­կան ու մարդ­կա­յին ո­րակ­նե­րը, աշ­խա­տան­քում ցու­ցա­բե­րած պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մը, ար­դա­րամ­տու­թյու­նը, սկզբուն­քայ­նու­թյունն ու պե­տա­կա­նա­մե­տու­թյու­նը»: Նա­խա­գա­հը տե­ղե­կաց­րել է, որ նոր պե­տա­կան նա­խա­րա­րի հա­մա­կարգ­ման ո­լոր­տում են լի­նե­լու բո­լոր գոր­ծա­դիր մար­մին­նե­րը՝ բա­ցա­ռու­թյամբ ու­ժա­յին մար­մին­նե­րի և Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան: Իսկ թե ում էր այդ­քան գո­վա­բա­նում բիզ­նես­մեն-նա­խա­գահ Ա­րա­յի­կը` հի­շո՞ւմ եք ան­ցյալ տա­րի Ա­ղավ­նոն տե­ղա­հա­նե­լու խայ­տա­ռակ պատ­մու­թյու­նը: Հի­շո՞ւմ եք, որ փորձ էր ար­վել քրգոր­ծեր հա­րու­ցել այն մարդ­կանց դեմ, ով­քեր Ա­ղավ­նո­յից հե­ռա­նա­լիս վա­ռում է­ին սե­փա­կան տնե­րը: Ա­զե­րի­նե­րի բա­ժին դար­ձող գույ­քը վնա­սե­լու հա­մար քրե­ա­կան հե­տապնդ­ման հե­ղի­նա­կը հենց Գուր­գեն Ներ­սի­սյանն էր, այն­պես որ, նա կա­պի­տու­լյանտ­նե­րի թի­մի «արժա­նի մու­զի­կանտ» կլի­նի: Համ էլ նո­րու­թյուն չէ նրա նի­կո­լա­սո­րո­սա­կան ծա­գու­մը: Ե­րև­ա­նում հաս­տատ­ված թուր­քա­կան օ­կու­պա­ցի­ոն վար­չա­կազ­մի հա­մար թե­րևս շատ հար­մար թեկ­նա­ծու է...

Հեր­թա­կան դա­վա­ճա­նա­կան խոս­քը հնչեց­րեց ՀՈ­ՎԻԿ Ա­ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ, ին­չը մեզ այ­լևս չի էլ զար­մաց­նում. «Ինչո՞ւ ենք ար­ցախ­ցի­նե­րի ի­րա­վուն­քի հար­ցը և Ադր­բե­ջա­նի Սահ­մա­նադ­րու­թյու­նը դնում հա­կա­սու­թյան մեջ»: Սո­վո­րա­կան չմարդ և չհայ, ու­րիշ ո­չինչ, իսկ «Արցա­խին­ֆո» հար­թա­կի գնա­հատ­մամբ. «Աղա­զա­րյան տա­վա­րի ցավ, ո­րով­հե­տև, Ար­ցա­խը ա­զատ և ան­կախ պե­տու­թյուն է և կապ չու­նի թշնա­մու երկ­րի հետ: Ար­ցա­խը եր­բեք չի լի­նե­լու թշնա­մու երկ­րի կազ­մում, ա՛յ թուր­քի ցրթած թու­լեք»: «Արցա­խին­ֆոն» ճիշտ է ա­նում, որ հոգ­նա­կի­ով է գնա­հա­տա­կան տա­լիս, քան­զի նի­կո­լա­կան­նե­րի ամ­բողջ կազմն է այդ­պի­սին: Այ հենց Ա­ղա­զա­րյա­նը ու մյուս ՔՊ-ական­նե­րը թող ապ­րեն Ադր­բե­ջա­նի սահ­մա­նադ­րու­թյամբ, դրա հա­մար ըն­դա­մե­նը պետք է, որ ընդ­միշտ տե­ղա­փոխ­վեն Ադր­բե­ջան: Ճիշտ է, թուրքն էլ չի սի­րում «յան» ազ­գա­նուն­նե­րով դա­վա­ճան­նե­րին և վաղ թե ուշ սկսում է նրանց խիստ պատ­ժել, սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն տվյալ դեպ­քում կլի­նի ի­դե­ա­լա­կան հա­մադ­րու­թյուն: Չէ՞ որ ՔՊ-ական­նե­րը ստոկ­հոլ­մյան սինդ­րո­մով տա­ռա­պող մա­զո­խիստ­ներ են, իսկ ա­զե­րի­նե­րը` սա­դիստ­ներ: Այն­պես որ` եր­կուս­տեք հա­ճույք կստա­նաք, համ էլ ազ­գը ձե­զա­նից կպրծնի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ