Կծու սնունդը չի նպաստում գաստրիտի կամ խոցի զարգացմանը․ գաստրոէնտերոլոգ
Հասարակություն
Կծու սնունդը վնասակար չէ ստամոքսի համար և չի կարող գաստրիտ կամ խոց առաջացնել։ Այս մասին գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով գաստրոէնտերոլոգ Անդրեյ Յակուշևին։
Մասնագետի խոսքով՝ ստամոքսում բավարար քանակությամբ աղաթթու է պարունակվում, ուստի կծու մթերքն ու համեմունքները ոչ մի ազդեցություն չեն ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։
Բժիշկը նաև բացատրել է, որ նման սնունդ ուտելուց հետո ստամոքսում առաջացած տհաճ զգացողություններն ու սպազմներն ավելի շատ պայմանավորված են լինում ռեֆլեքսներով, այլ ոչ թե ստամոքսի վրա համեմունքների ունեցած ազդեցությամբ։
Նրա խոսքով՝ համեմունքների չարաշահման միակ վտանգը ալերգիկ ռեակցիան է, որը կարող է հանգեցնել նույնիսկ անաֆիլակտիկ շոկի, մինչդեռ սա շատ վտանգավոր բարդություն է, որը կարող է անգամ մահվան պատճառ դառնալ։