⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հաշվի առնելով նրա հայկական արմատները Արսենը հրաժարվեց թուրքական ակումբ տեղափոխվել. Զախարյանի ընկեր

Սպորտ

Մոսկվայի «Ռոդինայի» պաշտպան Զաուրբեկ Պլիևը, որը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ընկերն է, հայտնել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը չտեղափոխվեց Ստամբուլի «Գալաթասարայ».

«Եթե չլիներ քաղաքական իրավիճակը, կարծում եմ, որ նրա համար «Գալաթասարայ» տեղափոխությունը լավ քայլ կլիներ։ Այդուհանդերձ, թիմն իր առաջնությունում առաջատար է և կարող է դուրս գալ եվրագավաթներ: Բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակը և նրա հայկական արմատները՝ Զախարյանի համար դժվար կլիներ հարմարվել ու խաղալ այնտեղ: Նրա վրա մեծ ճնշում կլիներ: Ուստի, ցավոք, տրանսֆերը ձախողվեց, չնայած Արսենը տեղափոխության եզրին էր: Բայց վերջին պահին նա մտածեց և հրաժարվեց»,- Պլիևի խոսքը մեջբերում է Metaratings.ru-ն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ