⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Հայ եռացատկորդները Ստամբուլում են, որտեղ կմասնակցեն Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը

Հասարակություն

Հայաստանի առաջատար եռացատկորդներ  Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը Ստամբուլում են, որտեղ կմասնակցեն Եվրոպայի աթլետիկայի ձմեռային առաջնությանը, գրում է armsport.am-ը։

Առաջինը ելույթ կունենա Լևոն Աղասյանը: Նա մարտի 2-ին կմասնակցի որակավորման փուլի մրցումներին: Հաջորդ օրը նույն սցենարով ելույթ կունենա Յանան։ Ի դեպ, Աղասյանն արդեն լուսանկար է հրապարակել մրցավայրից․

«Մենք այստեղ ենք»,- գրել է նա։

Հայաստանի ներկայացուցիչները մրցավայր են մեկնել իրենց անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ: Ամենայն հավանականությամբ մրցավարում նրանց կմիանա մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, հեռացատկից Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր, գյումրեցի Ռոբերտ Էմմիյանը:

Ստամբուլի աթլետիկական հատվածներում ընդհանուր առմամբ հանդես կգան 47 երկրների 26 մրցաձևեր ներկայացնող 593 մարզիկ – մարզուհիներ:

Աղբյուր  ArmSport.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ