Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակել Եթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան «Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա Խամոյան Մահացել է Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը Թրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան «Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ե՛վ Սարիկ Մինասյանը ե՛ւ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ եւս փաստեցին, որ գյումրեցու համար թասիբն ու նամուսը վեր է ամեն բանից․Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ամուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար «Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)

Նիկոլը խնդիր ունի Արցախը ենթարկեցնելու իրեն. Բաբուխանյան

Տեսանյութեր - ՍԻՄ

«Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ասաց, որ Արցախում պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանին ազատելը եւ Հաագայի դատարանի միջանկյալ որոշումը` Բերձորի ճանապարհն ապաշրջափակելու մասին, ըստ էության, պետք է դիտարկել մեկ կոմպլեքսի մեջ:

Հետեւապես, Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու նախապայմանն Ադրբեջանի՞նն էր, թե՞ Արեւմուտքինը:

— Չեմ կարծում, թե Արեւմուտքինն էր, որովհետեւ այնպես չէ, որ Ռուբեն Վարդանյանը շատ է խանգարում Արեւմուտքին: Ադրբեջանի կողմից փաստ է, որ Մյունխենում հնչել է նման նախապայման: Իսկ թե ինչ նպատակով Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ արվեց, արդյոք սա բազմաքայլ օպերացիա է` համաձայնեցված Նիկոլի հետ, թե` ոչ, ցույց կտա ապագան: Բայց հասկանալի է, որ Նիկոլը դիտում է Ռուբեն Վարդանյանին ոչ որպես  իր, այսպես ասած, շրջապատի մարդ: Ավելին` կարող է Ռուբեն Վարդանյանին դիտարկել, որպես մրցակից, որովհետեւ նա նույնպես ունի բավականին լայն կապեր Արեւմուտքում: Եվ չի բացառվում, որ երբ պարզվի Նիկոլի շատ արդեն մաշված լինելը, եւ դուրսգրման անհրաժեշտություն առաջանա, Արեւմուտքից նրան փոխարինելու տարբերակ դիտարկվի Ռուբեն Վարդանյանը: Այս առումով Նիկոլը բավականին վախեցած է, իսկ մյուս կողմից էլ խնդիր ունի Արցախը ենթարկելու իրեն: Նիկոլի վարած քաղաքականությունն Արցախում ամբողջությամբ այն Ադրբեջանին հանձնելն է` առանց որեւիցե քիչ, թե շատ լուրջ երաշխիքների:

Իսկ այդ ընթացքը կասեցնելու հնարավորություն արցախահայությունը դեռ ունի՞, թե՞ «գնացքն արդեն գնացել է»:

— Իհարկե, այստեղ Արցախի դիրքորոշումը կարեւոր է, որովետեւ կարող է Նիկոլը ամեն ինչ ասել, անել, պայմանավորվել Ալիեւի եւ Էրդողանի, Արեւմուտքում իր ղեկավարների հետ, բայց արցախցիները ասեն` ո՛չ, մենք մինչեւ վերջ կանգնած ենք մնալու եւ չենք գնալու այդ ճանապարհով: Եվ այստեղ Նիկոլը եւ ոչ միայն նա, այլ ամբողջ Արեւմուտքը կունենա խոչընդոտ, որովհետեւ Արեւմուտքը ձգտում է Արցախը հանձնել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են այն ստանալ նվերի տեսքով` առանց որեւէ պայքարի: Այստեղ բավականին բարդ օպերացիա է տեղի ունենում` բազմաշերտ եւ բազմաքայլ, որը կարող է ոչ միայն անդրադառնալ ուղղակի Արցախի կամ Բերձորի միջանցքի բացման-չբացման վրա, այլ  կարող է անդրադառնալ հենց Հայաստանում ներքաղաքական իրավիճակի փոփոխության վրա: Չգիտեմ` արդյոք այն կլուծի հայկական հիմնական հարցը, թե` ոչ, բայց որոշ մարդիկ կարող են զրկվել աթոռներից, որոշները` ստանալ: Չէի ասի, թե դրանից Հայաստանում շատ բան պարտադիր կփոխվի, բայց որոշ անձնանց համար ինչ-որ բան կփոխվի:

Փաստորեն, ո՞րն է լինելու Արցախի նոր պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հիմնական առաքելությունը, արցախյան միասնականությունը պառակտե՞լը:

— Արցախում, ցավոք, հիմա էլ չկա միասնականություն: Ճիշտն ասած, չեմ էլ հիշում այնտեղ երբ կար միասնություն, որովհետեւ շատ վաղուց էր: Ինչ վերաբերում է նոր գործող անձին, որը պետնախարար է, ըստ լուրերի, ունի շփում Դանիել Իոաննիսյանի հետ, որը համարվում է Հայաստանում արեւմտամետ ամենածայրահեղական գործիչը, ում գործողությունները ես համարում եմ հակահայկական եւ հակազգային: Եվ եթե այդ շփումը կա, ինչի մասին վկայում են տարբեր աղբյուրներ, ստացվում է, որ Արցախի պետնախարարը Հայաստանում սորոսական ամենաթունդ գործչի կրեատուրան է, հետեւապես նաեւ Նիկոլի առաջ քաշածն է: Այսինքն` Նիկոլը նույնպես իր մասնակցությունն ունեցավ այս նշանակման մեջ: Եվ նրանք Արցախը տանում են այն ճանապարհով, որ Արցախը համաձայնություն տա Նիկոլի վարած քաղաքականությանը: Այն է` Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում եւ միակ հարցը, որը պետք է լինի Արցախի հետ կապված, ըստ Նիկոլի քաղաքականության, Արցախի հայ բնակչության` որպես Ադրբեջանի ազգային փոքրամանության իրավունքների պաշտպանությունն է եւ ոչ ավելին: Եթե Արցախին տանում են այդ ճանապարով, ապա Արեւմուտքի երազանքը կատավում է` Արցախն անցնում է ամբողջությամբ Ադրբեջանին, այլեւս ռուսական խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն չի լինում, եւ նրանք փոխարինվում են ինչ-որ միջազգային խաղաղապահներով: Այսպիսով` կոնֆլիկտը, որպես այդպիսին, համարվում է լուծված: Այդ դեպքում` Ռուսաստանը դուրս է գալիս Արցախից, ապա նաեւ Հայաստանից, որովհետեւ հայ-թուրքական հարաբերություններն էլ են համարվում հարթված` իհարկե, ի հաշիվ Հայաստանի,  ի հաշիվ Ցեղասպանության չճանաչման, ի հաշվիվ մեր արդար պահանջների չկատարման: Սա է Արեւմուտքի նպատակը, որը կիրականանա, եթե Արցախում պայթեց սորոսական ռումբը, ինչի հետեւանքով ռուսական ներկայությունը մեր տարածաշրջանում կհավասարեցվի զրոյի:

Իսկ այդ դեպքում` ի՞նչ է սպասվում սորոսականացված Արցախում հայությանը:

— Զուգահեռաբեր արցախցիները դուրս են գալու Արցախից, որովհետւ ոչ մեկը չի պատրաստվում ապրել Ադրբեջանի կազմում: Իհարկե, կարող է մի քանի հոգի մնան, ովքեր այսօր ծառայում են Նիկոլին, արեւմտա-սորոսական ծրագրերին, եւ իրենց շատ էլ լավ զգան: Բայց զանգվածաբար հայությունը դուրս է գալու Արցախից: Մենք կորցնելու ենք այդ տարածքը, իսկ դրանից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի կամակատարը կամ Թուրքիայի կողմից վերահսկվող մի տարածք` կորցնելով ինքնիշխանությունը: Այնուհետեւ, հաջորդ քայլն ուղղված է լինելու ընդդեմ Սյունիքի, որովհետեւ բոլոր դեպքերում մինչեւ թուրքերը Սյունիքը չստանան, չեն հանգստանալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Հնդիկները մտել են հայրենակցի տուն, ծեծել, փորձել բռնաբարել կնոջը, զենքի սպառնալիքով գումար հափշտակելԵթե ՔՊ-ն միամիտ լավ օրինագիծ երկնի, հո հոգեկան հիվա՞նդ չենք, որ դեմ քվեարկենք․ Ռուբեն Մխիթարյան«Հայաստան» խմբակցության նիստում վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել. Ագնեսա ԽամոյանՄահացել է Տ. Տիրայր ավագ քահանա ՍահրադյանըԹրամփը նախապատրաստում է երրորդ համաշխարհային պատերազմը, որի մեջ կներքաշի նաեւ Չինաստանին«Հանրապետություն» կուսակցությունը Երևանում կոալիցիա չի կազմել ՔՊ–ի հետ պաշտոններ ունենալու մոլուցքով․ Արամ Սարգսյան«Եթե ՔՊ-ից 25 հոգի էլ միանա, ես չեմ միանա Փաշինյանի իմպիչմենթին»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)Ե՛վ Սարիկ Մինասյանը ե՛ւ Վարդան Ղուկասյանը մեկ անգամ եւս փաստեցին, որ գյումրեցու համար թասիբն ու նամուսը վեր է ամեն բանից․Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանԱմուլսարի գործարկումը պլանավորվում է տարեվերջին․ ֆինանսների նախարար«Շատ վրա չտաք», «շնորհակալ եմ, ընկե՛ր Ղուկասյան»»․ Սարիկ Մինասյանի ու Վարդան Ղուկասյանի շփումը (տեսանյութ)«Փակ աչքերով ամուսնացա». Տաթևիկ Ադումյանի ակնարկը`նախկին ամուսնունՈրդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքովԱմենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ Սարիկ ՄինասյանԳազ չի լինիՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղափուլի խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստը. ՈՒԵՖԱ Ինչ եղել է ժեշտին է եղել, փառք Աստծո. Նոր մանրամասներ պատգամավորի վթարիցՈւՂԻՂ․ Վարդան Ղուկասյանը վարում է Գյումրիի ավագանու նիստըԴավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունըՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՉեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել, ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. ֆիննախՄայիսի 3-ին Երևանում համաքաղաքային շաբաթօրյակ էՀայտնի են Եվրոպայում շրջակա միջավայրն ամենաշատը աղտոտող ավիաընկերություններըԿառավարությունը մի քանի ընկերությունների ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տվելՊոկրովսկ-Տորեցկ ուղղությամբ ուկրաինական ճակատը պայթում է թեւերից (Քարտեզ)ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայում մարտերը շուտ չեն դադարիՎթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը. ՏեսանյութՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻնձագին ու Չալհանօղլուն որակազրկվել ենՈւկրաինայի կառավարությունը պատգամավորներին չի ներկայացնում ընդերքի վերաբերյալ պայմանագրի լրացուցիչ համաձայնությունը. պատգամավորՏեղ-տեղ ամպրոպ, հորդառատ անձրև. եղանակի տեսությունԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակՏխուր տեսարան՝ Թրամփի առաջին 100 օրերը և Ուկրաինայի հետ գործարքը. Փորձագետի գնահատում«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցը` լիագումար նիստերի օրակարգումՌուսական ուժերը ուկրաինացիների համար շատ վտանգավոր խորը ճեղքում են իրականացրել Կոնստանտինովկայի ճակատում (Քարտեզ)Երևանում և մի քանի մարզում էլեկտրականության անջատումներ կլինեն:Ռուսական ուժերը սկսում են Պոկրովսկի գրոհը«Հրապարակ». «Հանրապետությունը» շանտաժի է գնացելԻսրայելը հարվածել է Դամասկոսի նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին«Ժողովուրդ». Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետՈվքեր էին ներկա «Պատերազմ եւ քոչարի» ֆիլմի պրեմիերային (Ֆոտոշարք) Այսօր Հայաստան ունենք՝ շնորհիվ Հայրենականում մեր կռված պապերի. Ղեւոնդ ԱնդրեասյանՀայտնի ռեժիսոր Կարեն Հարությունովը Երեւանում է. նա նորություն ունիԱնկախական վիլսոնիստը՝ Կանադայի դրոշովԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՀուսամ, ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները «ՍՄԲԱԿԱՎՈՐ ՄԵՆԹԱԶԱՎՐԵՐԻՆ» օրենքի տառի ու կետի հետ առերեսելու համար ՎԻԴԵՈ. Ավերածություններ` Սարյան փողոցում, կան տուժածներ. ինչ իրավիճակ է այս պահին ՍարյանումԿարմիր կիրակիի խորհուրդըԹրամփի թիմում խոշոր փոփոխություններ են սպասվումՌուսական ուժերը Սումի ճակատում կարեւոր բնակավայր են գրավելԱնտառային հրդեհները հարվածել են Իսրայելի տարածքի արդեն մոտ 13%-ին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top