⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Իշխանը նիկոլական իշխանության մեջ` ինչպես ձուկը ջրում

Հասարակություն

Նախկինում ընդդիմադիր պատգամավոր Իշխան Զաքարյանը, որը դուրս գալով «Պատիվ ունեմ» խմբագրությունից դարձել է իբր անկախ պատգամավոր իրականում  սերտ կապերի մեջ է Նիկոլի  ու նրա կառավարության հետ: Իշխան Զաքարյանի  հետ կապված են բազմաթիվ աղմկոտ պատմություններ, սակայն նա շարունակում է ակտիվ զբաղվել  սպորտային միջոցառումներ կազմակերպելով: Այս օրերին նա Նիկոլի հետ միասին կազմակերպում է համահայկական մարզական միջոցառում, որի տակ պետբյուջեից հսկայական գումարներ են դուրս գրված: Հաշվի առնելով Իշխան Զաքարյանի նախկին «հերոսությունները» կարելի է մեծ կասկածանքով վերաբերել ներկայիս սպորտային նոր նախաձեռնությանը եւ դրա վրա ծախսված պետբյուջեի գումարների էֆեկտիվության վրա: Բանն այն է, որ սփյուռքի մեծ մասը չի պատրաստվում մասնակցել Նիկոլի ու Իշխանի  խեղկատակությանը, իսկ Արցախի եւ Ջավախքի թիմերը հավանաբար չեն հրավիրվելու համահայկական խաղերին քաղաքական նկատառումներով: Սակայն,  հաշվի առնելով, որ Իշխանը նիկոլական իշխանության մեջ իրեն զգում է ինչպես ձուկը ջրում,  եւ ժամանակ առ ժամանակ կլորիկ գումարներ է փոխանցում իշխանական տարբեր հաշիվների վրա, կարելի է ասել, որ համահայկական խաղերի հերթական կիսատ-պռատ անցակցումը նրա ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ կարիեռային զգացողության վրա չի անդրառանա:

Սեփ. լրատվություն

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ