«ՎԱԳՆԵՐ» ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ` «ՌՈՒՍԱԿԱՆ YOUTUBE-Ի» ՀԱ՞ՅՐ
Զարկերակ
«Ես ֆինանսավորում եմ մի մրցույթ, որը կոչվում է Video Revolution, որի նպատակն է ցույց տալ Ռուսաստանի Դաշնության բնակչությանը և ամբողջ աշխարհին, որ Ռուսաստանում կան հսկայական թվով ծրագրավորողներ և այլ մասնագետներ, ովքեր կարողանում են ստեղծել և փաթեթավորել վիդեո հոսթինգ, որը ոչ պակաս է գրավիչ, քան YouTube-ը: Հուսով եմ, որ այն բանից հետո, երբ չինովնիկները տեսնեն, որ YouTube-ի կյանքը երկարացնելով, խեղդում են ռուս ծրագրավորողներին, YouTube-ի համար կռվի վերջը կդրվի:
Ուստի «Վիդեո հեղափոխության» մրցույթը նպատակ ունի տեղեկատվական բանտից ազատել ռուսական վիդեոհոսթինգ կայքերը»,- հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմընկերության սեփականատեր Եվգենի Պրիգոժինը:
Դրա առնչությամբ ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը նշում է. «Եվգենի Պրիգոժինին ակնհայտորեն հրապուրում է տեղեկատվական, հետևաբար՝ քաղաքական ազդեցության աճը Ռուսաստանում:
Խնդիրն ինքնին միանգամայն բնական է. քանի որ Պրիգոժինի գլխավոր հովանավորին բացարձակապես չի հետաքրքրում Ռուսաստանի ապագան, ժամանակն է, որ «Վագներ» կորպորացիան ուզի ավելին, քան սոսկ «թնդանոթի միս» լինելը»: