Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Բանակի սիրտն առողջ է, երբ կա ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ տեսակը. մեր գործընկերը պարգեւատրվել է «Զինվոր Հայրենյաց» մեդալով. ՏԵՍԱՆՅՈՒԹ.ՖՈՏՈՇԱՐՔ

Թեմա

Պատերազմից հետո մենք նոր մարտահրավերների առաջ ենք կանգնած, և հիմա առավել քան երբևէ ջանք ու եռանդ չպետք է խնայենք որպեսզի մեր աշխատանքով, մեր առաքելությամբ հասնենք առավելագույին՝անելու հնարավորն ու անհնարը սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը ամրացնելու համար. հենց այս նշանաբանով է առաջնորդվում «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանը: Ով իր 18 տարվա մասնագիտական գործունեության ընթացքում, դեռեւս «Իրավունք»-ի «Հետաքննություն»-ից սկսած բարձրաձայնել է իրավական վախկանալիայից սկսած՝սահմանին կանգնած հայ զինվորի, մարդու իրավունքների խնդիրնեով վերջացրած:

Հաշվի առնելով մեր գործընկերոջ վերը նշված հատկանիշները ` հանուն զինվորի ոչինչ չխնայելու կամքը, մարտի 1-ին , «Զինվոր հայրենյաց» մեդալով է պարգեւատրել «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիատա Խաչատրյանը:

Տիկին Մարգարիտան հանձնելով մեդալը մեր գործընկերոջը մասնավորապես ասաց.

-«ԶԻՆՎՈՐ» համակարգող խորհրդի 1.02.2023թ. Հրաման -023-ով որոշմամբ, «ԶԻՆՎՈՐ ՀԱՅՐԵՆՅԱՑ» մեդալով պարգեւատրվել է NewsMedia.am Լրատվական Գործակալության հիմնադիր, «ՔԵԶ ՀԱՄԱՐ» ԶԻՆՎՈՐ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ Գայանե Զարգարյանը՝ իր հայրենանվեր գործունեության, եւ նվիրումի համար:

Պարգեւի առթիվ, իր երախտագիտության խոսքն է հայտնել նաեւ մեր գործընկերը. մասնավորապես նշելով.

-Շնորհակալ եւ երախտապարտ եմ հարգարժան տիկին Խաչատրյանին՝ նման պարգեւի եւ որոշման համար. այն պարտավորեցնող է միշտ: Ինձ համար եզակի ու բացառիկ աշխարհ է Մարգարիտա Խաչատրյան ԱՆԿՈՏՐՈՒՄ ՀԱՅՈՒՀԻՆ, ՄԱՅՐԸ, ՊԱՅՔԱՐՈՂ ՈՒ ԱՆՆԱՀԱՆՋ ՏԵՍԱԿԸ, ով տարիներ շարունակ ԶԻՆՎՈՐ-ԲԱՆԱԿ-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՈՒՆ ԿԱՊՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ, ԲԱՆԱԿԻ ՄԵՋՔՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ ՊԱՀԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ԱՎԱՆԴ ՈՒՆԻ:

Վստահ եմ, որ այսօրվա ու վաղվա սերունդը կրթվելու, դաստիարակվելու է նրա ոգով ու նրա հայեցի տեսակով. ՊԱՐՏԱԴԻՐ Ինքս եմ տարիներ շարունակ առիթ ունեցել տեսնելու, թե ինչպես է ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՆԿՈՏՐՈՒՄ ՀԱՅՈՒՀԻՆ, ՀԶՈՐ ՁԵՌՔԸ, ,ՄԱՅՐԸ, ՎԱՀԱՆԻ պես կանգնած եղել հայ զինվորի ու հայրենիքի կողքին: Բանակի սիրտն առողջ է, երբ կա ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏԵՍԱԿԸ:

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ Այս պարգեւը, ինձ որպես պատգամ եւ օրհնություն հասել է բանակի մորից, ով բանակին իսկապես սիրել ու փայփայել է զավակի պես. եւ հիմա էլ "զավակին" հզոր ու անկոտրում հայուհին, շարունակում է փայփայել անմնացորդ սիրով ու նվիրումով:

Պատրաստեց` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ