«Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը

Սպասում եմ ձեզ Առնո Բաբաջանյան համերգասրահում. Գլազունովը ուղերձ է հղել հայ հանդիսատեսին

Ազդագրեր

Հեղինակային երաժշտական կատարումների եւ ռուսական ժամանակակից պոեզիայի, ասմունքի հազվագյուտ զուգակցում, որին մասնակցելու և սիրելի կնոջը, մայրերին և քույրերին աննախադեպ անակնկալ անելու հնարավորությունը կունենաք մարտի 9-ին, ժամը 19.00-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում:

«Նվեր` սիրելի կնոջը» երաժշտական պոետիկ մոնոներկայացումը յուրահատուկ է և քիչ հանդիպող: Ռուսական պոեզիայի անզուգական վարպետ, «Ստեղծելով աշխարհը» համառուսաստանյան արվեստի 1-ին մրցանակի դափնեկիր, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր Վլադիմիր Գլազունովը, հանդես կգա ժամանակակից ռուսական պոեզիայի ընթերցմամբ:

Պոեզիան կուղեկցվի Սերգեյ Սիրոտինի (Կիպրոս) հեղինակային երաժշտությամբ, գրված հատուկ այս նախագծի համար: Նա կոմպոզիտոր է, ով հայտնի է որպես Golden Light Orchestra նախագծի հեղինակ։ Գրել է ավելի քան երկու հարյուր ստեղծագործություն:

Այս տաղանդավոր դուետը 2019 թ-ից մինչ այժմ թողարկել է մի քանի աուդիոգիրք: Ելույթ են ունեցել Ռուսաստանի ավելի քան 40 քաղաքներում, հյուրախաղերով հանդես եկել Ղազախստանում և Ղրղզստանում։ Հայտնի չէ, հայ հանդիսատեսը արդյո՞ք երկրորդ անգամ առիթ կունենա ներկա գտնվելու նման յուրահատուկ, նախագիծն է...

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ