Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը
Առողջապահական
Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը,հայտնում է ԱՆ-ը։
Նրանց առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության:
Հոսպիտալացված պացիենտներից ոչ ոք պատվաստված չէ կարմրուկի դեմ:
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ եւ ցանային երեւույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։