⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

Մեսսին շնորհավորել է Մբապպեին

Հասարակություն

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորել է հարձակվող Կիլիան Մբապեին՝ ակումբի բոլոր ժամանակների ռմբարկուների ռեկորդը սահմանելու կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Կիլիան Մբապեին ռեկորդի համար»,- գրել է Մեսսին իր սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Մբապեն գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Նանտի» հետ խաղում (4:2): Ֆրանսիացի հարձակվողն ակումբի կազմում 247-րդ խաղում խփեց 201-րդ գոլը: Այսպիսով, Մբապեն շրջանցեց նախորդ լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին, ով թիմի կազմում 200 գոլ ունի։

Մբապեն ՊՍԺ-ում է 2018 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Մբապեն այս մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուր  ArmSport.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ