Պրեսսինգ ա սպասվում ընդդիմադիրներին մի այլ կարգի. ԲԱՄԲԱՍԱՆՔ Ավլեմ, թափեմ փոշին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու ՈՒՂԻՂ. Արդյոք Նիկոլը կգնա արտահերթի. Հայկ Բաբուխանյան Բաթում մեկնելիս կայծակը հարվածել է թուրք ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռին Դինոզավրերի քոչարին եւ սատանիզմի շոուն՝ «առաջադեմ մշակույթ», իսկ հաղթական ֆիդայական պարը՝ հանցանք Նոյեմբերի 27. Օչվա խոսք Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը չի կարողանում գտնել իր վետերան պահեստազորայինների գրեթե կեսին Պատտայայում ռուս տղամարն ընկել է 15-րդ հարկից և ողջ է մնացել Ռուսական ռազմական փորձագետներ. Լենինգրադի մարզի վրա հարձակումը վերահսկվել է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանի կողմից

Չի՛ կարող բանակցողը հասնել որեւէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի հետ. Սարգսյան

Թեմա

«Չի՛ կարող բանակցողը հասնել որեւէ հաջողության, երբ դիմացինը հրապարակավ իրեն համեմատել է կեղտոտ լաթի, հարբած ծաղրածուի հետ: Այդպիսի մարդը ինչո՞ւ պետք է լրջորեն խոսի ինչ-որ բանի մասին: Այդպիսի մարդը միայն պետք է պահանջի»,- «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսի պաշտոնական մասից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք ադրբեջանցիների հետ չենք բանակցել, բանակցել ենք միջնորդների հետ, որովհետեւ ադրբեջանցիների հետ բանակցելու բան չունենք, իրենք ուզում են, որ ամբողջը իրենցը լինի, դեռ մի բան էլ ավել: Իսկ միջնորդներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն մի մարդու, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ է թռչում, մեկ՝ աջ, մեկ՝ ձախ, մեկ՝ Պրահա, մեկ՝ Մոսկվա: Դա փոխլրացման քաղաքականություն չէ, դա ե՛ւ-ե՛ւ-ի քաղաքականություն չէ, դա ճնշման տակ՝ կախված ճնշման ազդեցությունից, կարծիքի փոփոխություն է: Այնպես որ, ես մնում եմ իմ կարծիքին՝ բանակցողը պետք է փոխվի»,- ընդգծեց ՀՀ երրորդ նախագահը:

Իսկ թե արդյոք բանակցողի փոփոխությամբ դեռ հնարավոր է իրավիճակը շտկել, Սերժ Սարգսյանն ասաց. «Այո, շատ դժվար կլինի, ով նրան փոխարինի, անասելի դժվար կլինի, բայց ես կարծում եմ՝ դա հնարավոր է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ