Ինչ է Վրաստանում ծրագրել Վաշինգտոնը
Միջազգային
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ներկայումս Նյու Յորքում է, այնտեղից խոստացել է վետո դնել Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ «Այս օրենքը ցանկացած ձևով պետք է վերացվի: Ես ի սկզբանե ասել եմ, որ վետո կդնեմ այս օրենքի վրա, և դա կանեմ»։
Իսկ ահա վրացական աղբյուրները հայտնում են, որ ամենեւին էլ պատահական չէ Զուրաբիշվիլին այս պահին հայտնվել Նյու Յորքում: Ըստ աղբյուրի, նա ամերիկացիների ծրագրած պետական հաղաշրջման առանցքային դեմքն է: Այսինքն, պետք է ցույցերի եւ 5-րդ շարասյան միջոցով հասնել կառավարության հրաժարականին, որից հետո Զուրաբիշվիլին կվերցնի պետության ժամանակավոր կառավարումը, բանտից կհանի Սահակաշվիլուն, եւ արագորեն ընտրություններո կազմակերպելով` Սահակաշվիլուն քաղբանտարկյալի կերպարով կբերի իշխանությանը:
«Սրա հաջորդ քայլը, ըստ ծրագրի, Վրաստանի կողմից Աբխազիայի ու Օսեթիայի դեմ նոր պատերազմ սկսելը կդառնա»,- ասում է աղբյուրը:
Ինչքանով կստացվի, հաշվի առնելով այն փորձը, որ Սահակաշվիլու թիմակիցները չեն կարողանում «հեղափոխական կրիտիկական մասսա» հավաքել, այլ հարց է: