Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վար ԷԴ­ԳԱՐ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ ա­հա­զան­գում է Նի­կո­լի հեր­թա­կան դա­վա­ճա­նա­կան ծրագ­րի մա­սին. «Պաշ­տո­նա­պես մեկ­նար­կել է Ա­տո­մա­կա­յա­նը փա­կե­լու Իլ­համ Ա­լի­և­ի հանձ­նա­րա­րու­թյու­նը կա­տա­րե­լու գոր­ծըն­թա­ցը: Ադր­բե­ջա­նի տա­րի­նե­րի ե­րա­զանք­նե­րից մեկն էլ այն է, որ փակ­վի Հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նը: Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նոր­դը «Դու­խով» գլխար­կի փո­խա­րեն դրել է «ՀՀ վար­չա­պետ» սա­ղա­վար­տը և ան­ցել գոր­ծի: Հայ­կա­կան ա­տո­մա­յին է­լեկտ­րա­կա­յա­նի տնօ­րեն է նշա­նակ­ված ադր­բե­ջա­նա­կան հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րը Հա­յաս­տա­նում կա­տա­րող կա­ռույ­ցի` Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան նախ­կին տնօ­րեն, մաս­նա­գի­տու­թյամբ և աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նե­ու­թյամբ ոչ մի­այն ա­տո­մա­կա­յա­նի, այ­լև է­ներ­գե­տիկ ո­լոր­տի հետ ոչ մի առն­չու­թյուն չու­նե­ցող Է­դո­ւարդ Մար­տի­րո­սյա­նը»: Դե ինչ, զար­մա­նա­լի չէ` ին­չին կա­պի­տու­լյան­տը դիպ­չում է, դա կոր­ծան­վում է: Եվ քա­նի դեռ նա սոսնձ­ված է ա­թո­ռին, ա­մեն օր նոր ա­ղե­տի առն­վազն նա­խա­հիմ­քի ա­կա­նա­տե­սը կլի­նենք: Ա­լի­ևն էլ շտա­պում է ի­րա­գոր­ծել իր բո­լոր ծրագ­րե­րը, քա­նի դեռ իշ­խա­նու­թյան է այդ իր կա­մա­կա­տա­րը, ո­րի պա­տու­հաս-իշխա­նա­վա­րու­մը ան­վերջ լի­նել չի կա­րող, մի օր ա­վարտ­վե­լու է քա­ղա­քա­կան կամ բնա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյուն­քում:

Ե­ռաբ­լուր այ­ցե­լած տխրահռ­չակ ԳԱ­ԳԻԿ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԸ հայ­տա­րա­րել է՝ չար­ժե խաբ­վել ադր­բե­ջան­ցի­նե­րի խոս­տում­նե­րով ու խոս­քե­րով. «Մենք պի­տի մի բան հաս­կա­նանք, որ մեր թշնա­մին մեր մահն ա ու­զում, ցան­կա­նում ա՝ վե­րաց­նի մեզ: Նույ­նը պի­տի մենք կա­րո­ղա­նանք մեր մեջ նե­րար­կենք, որ մենք պի­տի մեր թշնա­մուն կա­րո­ղա­նանք նոր­մալ ձև­ի պա­տաս­խա­նենք»: Զար­մա­նա­լի է` նո՞ր ես գլխի ընկ­նում, թե՞... Վազ­գեն Սարգ­սյա­նի շի­րի­մին մոտ գտնվե՞լն է Գա­գո­յին հա­մար­ձա­կու­թյուն ներշն­չել՝ մո­ռաց­նել տա­լով նախ­կի­նում ա­րած իր իսկ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի բուն բո­վան­դա­կու­թյու­նը, թե՞ նոր է մի­այն Գա­գոն խել­քի ե­կել՝ ա­կա­նա­տես դառ­նա­լով ադր­բե­ջա­նա­կան վեր­ջին հար­ձակ­մա­նը: Բա խա­ղա­ղու­թյան օ­րա­կարգն ո՞ւր մնաց, կամ էլ՝ Նի­կո­լի ճղճղոց­ներն այն մա­սին, որ ե­թե մենք ի­ջեց­նենք նշա­ձո­ղը, աշ­խա­րհը ու նույ­նիսկ թուր­քե­րը խա­ղա­ղու­թյուն կպար­գև­են: Գա­գոն գո՞հ է ար­դյուն­քից: Այն խոս­քե­րը, որ Գա­գոն ա­սել է լրագ­րո­ղին, պետք է ա­սի Նի­կո­լին ու վեր­ջի­նիս օ­րա­կար­գը սպա­սար­կող ՔՊ-ական­նե­րին, որ խել­քի գան ու էլ ա­գեն­տու­թյուն չա­նեն: Իսկ ա­վե­լի լավ է` առ­հա­սա­րակ #սի­կոլ լի­նեն քա­ղա­քա­կան դաշ­տից ու իշ­խա­նու­թյու­նից:

Իսկ ԻՇ­ԽԱՆ ՍԱ­ՂԱ­ԹԵ­ԼՅԱ­ՆԸ գտնվում էր Նոր Ջու­ղա­յի Հայ Մ. Մ. «Արա­րատ» մի­ու­թյան սրա­հում ՀՅ Դաշ­նակ­ցու­թյան հիմ­նադր­ման 133-ամյա­կին նվիր­ված հան­դի­սա­վոր տո­նա­կա­տա­րու­թյա­նը. «Հա­յաս­տա­նում շա­տե­րը կար­ծում են, որ ի­րենք չեն կա­րող ազ­դել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա: Մտա­ծում են, որ այս ա­մե­նը մեծ տե­րու­թյուն­նե­րի խաղ է, ո­րի վրա ժո­ղո­վուր­դը չի կա­րող ազ­դել: Դա այդ­պես չէ: Մենք պետք է ա­պա­ցու­ցենք, որ ի­րադ­րու­թյան տե­րը ժո­ղո­վուրդն է, ժո­ղո­վուրդն է այն գոր­ծո­նը, ո­րը կա­րող է փո­խել ի­րա­վի­ճա­կը, և մենք ժո­ղովր­դին պետք է ա­ռա­ջար­կենք այդ գոր­ծի­քա­կազ­մը: Դաշ­նակ­ցա­կան ըն­կեր­նե­րիս ուղ­ված հատ­վա­ծում շեշ­տել եմ, որ ե­թե մեր ժո­ղո­վուր­դը հու­սա­հատ­վում և տա­տան­վում է, ու­րեմն մենք պետք է լույ­սի և հույ­սի ճրագ վա­ռո­ղը դառ­նանք նրա հա­մար: Ե­թե մեր ժո­ղո­վուր­դը նետ­վում է մար­տի, ու­րեմն մենք պետք է լի­նենք նրա ա­ռաջ­նոր­դո­ղը: Ե­թե մեր ժո­ղո­վուր­դը շարժ­վում է դե­պի ան­դունդ, ու­րեմն մենք պետք է դառ­նանք այդ ըն­թաց­քի կա­սեց­նո­ղը»: Գե­ղե­ցիկ է աս­ված, ինչ խոսք, սա­կայն զար­մա­նա­լի է` մի՞թե Ի­րա­նի դաշ­նակ­ցա­կան­նե­րին լրա­ցու­ցիչ հա­մո­զե­լու կա­րիք կա, չէ՞ որ ա­վան­դա­բար նրանք «բա­զե­ներ» են...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ