⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

«Այս դժվար ժամանակահատվածում ես պարտավորվում եմ էլ ավելի հզոր հանդես գալ. Կարո Մուրատ

Սպորտ

«Իրավունքի» հարցերին պատասխանեց բռնցքամարտիկ՝ Կարո Մուրատը, ով բնակվում է արտերկրում, սակայն սիրով արձագանքենց մեր առաջարկին ։

Հիշեցնենք, որ 22-թվականի հոկտեմբերի 19-ին Կարո Մուրատը մենամարտել է Հայաստանում։

Սա պատմական օր է եղել հայ սպորտասեր հասարակության համար, քանի որ բռնցքամարտիկը հայրենիքում առաջին անգամ էր հանդես գալիս։

«Այս դժվարին ժամանակահատվածում ես պարտավորվում եմ էլ ավելի հզոր հանդես գալ, որպեսզի մենք կարողանանք կրկին ծածանել մեր եռագույնը մեծ սպորտում», ասել է հայ բռնցքամարտիկը։

Հայաստանում կայացած մենամարտը բռնցքամարտիկի 40-րդ մենամարտն է եղել, որը կնքվել է հզոր հաղթանակով։

-Ինչպիսի՞ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ Ձեր հայրենի հողում գրանցեցիք հաղթանակ։

-Հաղթանակը միշտ, շա՜տ լավ զգացմունք է, բայց, երբ առաջին անգամ իմ երկրում հաղթեցի, հասկացա, որ իմ հայրենիքը ինձ շատ մեծ մոտիվացիա է տալիս։

-Ամենից դժվար մարտը ո՞րն է եղել Ձեր համար։

-ԱՄՆ 2013 Բերնարդ Հոպկինիս հետ` Համբուրգ քաղաքում, 2018 թվականին, երբ դարձա IBO վարկածով, աշխարհի չեմպիոն։

-Ինչպե՞ս կգնահատեք մեր երիտասարդ բռնցքամարտիկների պատրաստվածությունը Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում։

-Մեր երիտասարդների մեջ, շատ մեծ ապագա եմ տեսնում, բայց դա քիչ է, քանի որ այդ ամենը կախված է շատ մեծ աշխատանքից, կարգուկանոնից, կամքի ուժից և էլի շատ բաներից։

-Ե՞րբ եք գալու Հայաստան։

-Միշտ, ամեն տարի գալիս եմ, և գալու եմ։

-Մոտակա ժամանակաշրջանում ինչպիսի՞ մենամարտեր սպասենք Ձեզանից։

-Մոտ ժամանակաշրջանում կան էլի շատ մենամարտեր հենց Գերմանիայում, և այլ շատ տարբեր երկրներում, բայց ես ցանկանում եմ մեր հայրենիքում ունենալ ևս մի քանի մենամարտեր, սակայն դա կապված է հովանավորներից։ Հուսանք մոտ ապագայում կլինի նման հնարավորություն։

Պատրաստեց՝ Նանա Սարգսյանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ